Սարգսյանների վեճի հետքերով. Վազգենի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը

© infoleaderВазген Саргсян
Вазген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և 1995-99 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջև միջադեպի վերաբերյալ շահարկումներին վերջ տալու համար վերջինիս եղբայրը նամակ է հրապարկել։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Չէի ցանկանա եղբորս` Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց այս մեկը բացառության կարգով կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն թանգարանի նամակների ցուցասրահում։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է 1995-99 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը։

«Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո։ Նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենացմահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը։ Եվ ուրեմն…., եթե էսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ»,- գրել է Վազգեն Սարգսյանի եղբայրը։

«Երկուսիցդ էլ ներողամտություն եմ հայցում ձեր անձնականը ընդհանրացնելու համար»,- գրել է նա և հրապարակել նամակի լուսանկարը։

Նշենք, որ ըստ լուրերի` ժամանակին Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ ունեցած վեճի պատճառով է հեռացել Հայաստանից։ Վերջինս արդեն հայտարարել է, որ դա սուտ է, չի եղել նման բան, և խնդրել է չշահարկել դա:

«Իմ և երջանկահիշատակ սպարապետի միջև որևէ վեճ չի եղել, ես ընդամենը 4 ամիս վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հեռացել եմ առողջական ծանր խնդիրների պատճառով: Այն ժամանակ էլ են ինձ առաջարկել առաջադրվել այդ պաշտոնումու ես համաձայնել եմ, այնուհետ առողջական խնդիրների պատճառով ինքս էլ հրաժարվել: Իմ ապաքինումը եղել է դժվար ու երկարատև. նախ՝ վիրահատություն Լոնդոնում, ապա նաև՝ մեկուկես տարվա հետվիրահատական բուժում»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է նա:

Արմեն Սարգսյանի խոսքով` իր հրաժարականի հարցը քննարկվել է այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ, տեղյակ են եղել նաև Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ Ներքին գործերի նախարար էր, ու Վազգեն Սարգսյանը, որը պաշտպանության նախարարն էր: Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ է հորդորել՝ դուրս գալ և զբաղվել առողջական խնդիրներով: «Ես կարող եմ շատերի հետ վիճել, ունենալ հակառակ կարծիք, բայց քչերը կարող են իմ վրա ձայն բարձրացնել»,- նշել է նախագահի թեկնածուն և ավելացրել, որ այս պատմությունն արդեն ավելի քան 20 տարի պտտվում է, «սուտ լուրի» ֆենոմենն է, որը գնալով աճել է:

Լրահոս
0