Ամուսինը ծեծում է` ոտքերը համբուրիր. իրանական հեռուստաընկերությունը ապշեցրել է հեռուստադիտողին

© AP Photo / Amel EmricЖенщина в хиджабе
Женщина в хиджабе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանական հեռուստաընկերության եթերում խորհուրդ է հնչել այն կանանց համար, որոնց ամուսինները «սիրում են» ծեծել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Իրանի պետական Seda-o-Simae Ezd հեռուստաալիքը ներողություն է խնդրել հանդիսատեսից եթերում հնչած արտահայտության համար։ Ընտանեկան հարցերի փորձագետը հեռուստաեթերում խորհուրդ է տվել համբուրել ամուսնու ոտքերը, երբ նա բռնություն է գործադրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ISNA գործակալությանը։

Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Դաժան Բաքուն. «գիշերային թիթեռնիկը» ծեծել է արաբ զբոսաշրջիկին

Հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հետագայում կփորձի «ավելի խիստ հսկել թողարկվող ծրագրերի բովանդակությունը»։

Նշենք, որ կին փորձագետը պատմել է` ինչպես պետք կինը վարվի ընտանեկան բռնության ժամանակ։ Նա այդպիսի իրավիճակում հայտնված կանանց խորհուրդ է տվել մերսել ամուսնու ոտնաթաթերն ու հետո համբուրել ոտքերը։

«Նույնիսկ եթե ձեր ամուսինը թմրամոլ է, եթե նա ծեծում է ձեզ, պարզապես արեք դա, ու ձեր կյանքում հրաշք տեղի կունենա»։

Փորձագետի խոսքով` համբույրն ու մերսումը կթուլացնեն ամուսնու լարվածությունը և կկանխեն նրա ուղեղի կաթվածն ու սրտի հիվանդությունները։

Լրահոս
0