Որքա՞ն է կազմում ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի պաշտոնյա ամուսնու «յուղոտ» ունեցվածքը

© Sputnik / Asatur YesayantsЭрмине Нагдалян
Эрмине Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, թե որքան ունեցվածք ունի Հերմինե Նաղդալյանի պաշտոնյա ամուսինը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, ով այս պաշտոնին նշանակվել է իր տիկնոջ` ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, հասցրել է հսկայական ունեցվածք կուտակել:

«Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Բեգլարյանն ունի 6 հողամաս, անհատական բնակելի 3 հատ տուն և մեկ բնակարան: Բացի այս` կառավարության աշխատողը երկու ընկերությունում ունի ընդհանուր 150 հազար դրամի բաժնետոմս: Իսկ փոխառությունների չափը կազմում է 1.5 մլն դրամ:

Պատգամավորի ամուսինը ունի ընդամենը 5 միլիոն դրամ: Իսկ որպես եկամուտ Բեգլարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական գերազանցում է 200 հազար դրամը, մեկ ընկերությունից ստացած 41 մլն 160 հազար դրամի չափով շահաբաժինը:

Բացի այս` նա 23 մլն դրամի չափով գույք է վաճառել, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ: Նշենք, որ Բեգլարյանը կառավարությունում բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում` գործերի կառավարիչն է, կազմակերպում է պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը ու այսպես շարունակ»:

Լրահոս
0