Հայաստան կայցելի Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակը

© Официальный сайт Национального совета ШвейцарииПрезидент Национального совета Швейцарии Доминик де Буман
Президент Национального совета Швейцарии Доминик де Буман - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի բաժինը։

Պատվիրակության կազմում են  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին եւ Իզաբել Մորեն, ինչպես նաեւ պատգամավորներ Վիոլա Ամհերդը, Տիանա Անգելինա Մոզերը, Ռոզմարի Կուադրանտին, Մարիաննե Շտրայֆ Ֆելլերը, Սիբել Արսլանը եւ Ադրիան Ամշթուցը:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

Լրահոս
0