Ուրարտուի աստվածային թասերն առաջին անգամ «կղողանջեն» Էրմիտաժում

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցГосударственный Эрмитаж в Санкт-Петербурге
Государственный Эрмитаж в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրությանը կներկայացվի ամենաարտասովոր երաժշտական գործիքներից մեկը` մ.թ.ա. VII դարի Ուրարտուի բրոնզե թասը, որի գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Էրմիտաժում Կովկասի մշակույթի օրեր կանցկացվեն, հիմնական թեման կլինի Հայաստանի մշակույթը։ Տոնական միջոցառումները նվիրված են ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու ծննդյան 110-ամյակին, գրված է «Ֆիեստա» բլոգում։

Пещера в Арени - Sputnik Արմենիա
Եղեգնաձորյան բացահայտում. շինարարները միջնադարյան հնձանի են «բախվել»

«Կովկասի մշակույթի օրերը երրորդ անգամ են անցկացվում։ Հիմնական թեման Հայաստանի մշակույթն է։ Պատմաբան և արևելագետ Պիոտրովսկին ամբողջ կյանքը նվիրել է Կովկասի հնագիտությանը, իսկ 1964-1990 թվականների եղել է Էրմիտաժի տնօրենը։ Այսօր աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը ղեկավարում է նրա որդին` Միխայիլ Պիոտրովսկին», — գրված է նյութում։

Պիոտրովսկին մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանին։ Հանդիսավոր միջոցառումների շրջանակում առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի ամենաարտասովոր երաժշտական գործիքներից մեկը` Ուրարտուի բրոնզե թասերը, որոնք թվագրված են մ.թ.ա. VIII դարով և որոնց գաղտնիքը գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացահայտել։

Ոմանք կարծում են, որ դրանք երաժշտական գործիք են եղել, որոնց ղողանջների ներքո ծեսեր են անցկացվել։ «Հազարամյակների երաժշտությունը» լսելու համար հյուրերին կօգնի օբերտոնային երգի վարպետ Իրինա Միխայլովան։

Լրահոս
0