Մխիթարյանը մեկնարկային կազմում է. Վենգերը սատարեց, Սանչեսը «վատություն արեց»

© REUTERS / ANDREW COULDRIDGEПолузащитник ФК "Арсенал" Генрих Мхитарян в матче "Суонси Сити" - "Арсенал" (31 января 2018). Стадион Либерти, Суонси, Уэльс.
Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян в матче Суонси Сити - Арсенал (31 января 2018). Стадион Либерти, Суонси, Уэльс. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլորին թվում էր, թե «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսն այլևս որևէ խնդիր չի ստեղծի Հայաստանի հավաքականի ավագի համար, բայց պարզվեց` չիլիացին ավելի «խորամանկ» է։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի- Sputnik. Անգլիական պրեմիեր լիգայի 26-րդ տուրի առաջիկա խաղում, երբ «Արսենալը» կմրցի «Էվերտոնի» հետ, Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մեկնարկային կազմում։ Ինչպես հայտնում է ESPN-ը, այս մասին հայտարարել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։

Полузащитник Дортмунда Генрих Мхитарян соперничает с чилийским нападающим Арсенала Алексисом Санчесом во время футбольного матча Лиги Чемпионов Арсенал - Боруссией (26 ноября 2014). Стадион Эмирейтс, Лондон, Великобритания - Sputnik Արմենիա
Մխիթարյան–Սանչես փոխանակումից վնաս կրեցին «կարմիր սատանաները». փորձագետ

Վենգերը խոսել է նաև մի քանի օր առաջ «Արսենալ» տեղափոխված Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խաղալու հավանականության մասին։ Վենգերը նշել է, որ Օբամեյանգը հիվանդացել է, ջերմություն է ունեցել և չի հասցրել մարզվել, այդ պատճառով նրա խաղալը դեռ հարցականի տակ է։

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, Վենգերը ուրիշ ոչինչ չի ասել։ Փոխարենը բրիտանական ԶԼՄ-ները պարզել են, թե հայ ֆուտբոլիստը որ համարի մարզաշապիկով կխաղա Եվրոպայի լիգայում։

The Daily Mail-ը հայտնում է, որ նրան բաժին է ընկել 77 համարը։

Նշենք, որ Եվրոպայի լիգայի համարներից յուրաքանչյուրը մեկ տարի շարունակ ամրագրվում է կոնկրետ ֆուտբոլիստի անունով։ Ընթացիկ խաղաշրջանում այդ համարով խաղում էր չիլիացի Ալեքսիս Սանչեսը, որն «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մխիթարյանի փոխարեն։ Ստացվում է, որ չիլիացին հաջողացրել է «վատություն անել» Մխիթարյանին. նա 7 համարով արդեն դուրս է եկել խաղադաշտ։ Մխիթարյանը ստիպված է եղել երկրորդ համարը վերցնել Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցելու համար։

Լրահոս
0