Մեծամորում ճակատ–ճակատի են բախվել Mercedes-ները. կա 2 զոհ, 6 վիրավոր

© Sputnik / Aram NersesyanАвария на трассе Ереван - Ванадзор
Авария на трассе Ереван - Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տեղեկություններով` ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2-ը մահացել են, 6-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 74 TT 999 համարանիշի Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող մյուս Mercedes-ին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Լրահոս
0