00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ հայերի ձայնն այդպես էլ չեն լսում. ամերիկացի հրապարակախոս

© Sputnik / Tomas TkhaytsukУже второй год Армянская община Абхазии и благотворительный фонд "Амшен" проводит праздник, он призван ознакомить многонациональный народ Абхазии с самобытной культурой амшенских армян.
Уже второй год Армянская община Абхазии и благотворительный фонд Амшен проводит праздник, он призван ознакомить многонациональный народ Абхазии с самобытной культурой амшенских армян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և հայերի հետ այս կամ այն կերպ կապված ֆիլմերը միշտ անհաջողության են մատնվում:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ամերիկացի լրագրող Բիլլի Կաուֆմանը հոդված է հրապարակել հայերի մասին։ Նա կարծում է, որ հայ ժողովրդին թերագնահատում են ու նրա ձայնը չեն լսում:

Հեղինակը բողոքում է, որ նույնիսկ Հայաստանի և հայերի հետ այս կամ այն առնչություն ունեցող ֆիլմերն են ձախողվում:

«Բացառություն չէր նույնիսկ Ատոմ Էգոյանի «Արարատը» կամ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը», — գրում է Կաուֆմանը The American Conservative պարբերականում հրապարակված «An Armenian Rhapsody» հոդվածում:

Հեղինակի խոսքով` կինոարտադրությունն անտեսեց անցյալ տարվա մեծ նախագիծը։

«Գրողը տանի, նույնիսկ Կամբոջայի The Killing Fields-ն անուշադրության չմատնվեց: Այս ամենը մի պարզ պատմական ճշմարտություն է ցույց տալիս. ոչ ոքի չի հուզում այն ամենը, ինչ վերաբերում է հայ ժողովրդի ճակատագրին», — գրում է հրապարակախոսը:

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Կարո Փայլան. «Սիրիայի քրդերը կարող են արժանանալ հայերի ճակատագրին»

Կաուֆմանը հայերի նկատմամբ դրսևորած անտարբերության օրինակ է համարում ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին, որը, նրա խոսքով, կյանքի օրոք ըստ արժանվույն չգնահատվեց: Հեղինակը խոստովանում է, որ ինքը հայերի պատմությամբ հետաքրքրվել է միայն հայ կնոջ հետ ամուսնանալուց հետո:

«Ես մինչ օրս մեղավոր եմ զգում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» չկարդալու համար», — նշում է նա:

Հրապարակախոս Բիլ Կաուֆմանը խոստովանել է, որ հայերն իրեն «օտար» են անվանում, բայց դա չի խանգարում ազգանվան մեջ «յան» վերջավորություն ունեցող սիրելի մարդու հետ կապը զգալու համար: Հայտնի գրողը համարում է, որ բոլոր հայերն իր «հայրենակիցներն» են:

Լրահոս
0