Կրկին հաղթանակ․ Միշա Ալոյանը հաղթել է Էսպինոզային տեսարժան մարտում

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМиша Алоян
Миша Алоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը հաղթել է WBA International գոտու պայքարում՝ առաջ անցնելով նիկարագուացի Էսպինոզայից։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Թեթև քաշային կարգում WBA International-ի չեմպիոն ռուսաստանաբնակ Միխայիլ Ալոյանը չորս մարտերի ընթացքում չորրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ հաղթելով Ալեքսանդեր Էսպինոզային։ Այս մասին հայտնում է Ռ-Սպորտը։

Боксерский поединок - Sputnik Արմենիա
Թուրքիայի լավագույն բռնցքամարտիկը. «Երկաթե բռունցքի» երակներում հայի արյուն է հոսում

Սոչիում տեղի ունեցած մենամարտում 29-ամյա Ալոյանը մրցավարների որոշմամբ հաղթել է 37-ամյա վենեսուելացի Ալեքսանդր Էսպինոզային՝ 96:95, 96:94, 94:96 հաշիվներով:

Էսպինոզայի համար այս պարտությունն առաջինն էր․ իր կարիերայի ընթացքում նա 15 հաղթանակ է տարել ու երկու ոչ-ոքի։

Այլ մարտերում ռուս թեթև քաշային Ռոման Անդրեևը տեխնիկական նոկաուտով հաղթեց բրիտանացի Քրեյգ Էվանսին իններորդ ռաունդում, ևս մեկ ռուսաստանցի թեթև քաշային Վահե Սարուխանյանը յոթերորդ ռաունդում զիջեց ճապոնացի Խարիկեյն Ֆուտային։

Լրահոս
0