Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Պետք է գոնե սահմանին կանգնած լինեն պրոֆեսիոնալները, պայմանագրայինները»

© PhotolureЕрванд Бозоян
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ երևաց, որ հակառակորդը տեխնիկապես ավելի պատրաստված է, քան մենք, ինչը անթույլատրելի էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Երվանդ Բոզոյան

«Պետք է գոնե սահմանի վրա կանգնած լինեն պրոֆեսիոնալները, պայմանագրայինները։ Դա նաև հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ բնակչության վրա, որովհետև մարդիկ վախենում են, երբ սահմանին անփորձ 18 տարեկան զինվորներն են»,–ասում է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` եթե այս հոգեբանական խնդիրները լուծվեն, Հայաստանում շատ բան կփոխվի ընդհանուր մթնոլորտի առումով։

Որովհետև, երբ 18 տարեկանն է զոհվում` առանց ամուսնանալու, առանց սերունդ տալու, ժողովրդի ընկճվածությունը մեծանում է։

Լրահոս
0