Օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումներն իրականանում են. փետրվարը շարունակում է տաքանալ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 4-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում Երևանում նույնպես տեղումներ չեն լինի։

Այսօր` փետրվարի 4-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 10-12, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։

 

 

Լրահոս
0