Ռուսական և թուրքական ինքնաթիռները մեծ դժվարությամբ խուսափել են բախումից

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցМеждународный аэропорт имени Ататюрка
Международный аэропорт имени Ататюрка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Թուրքիայի ուղևորները վտանգավոր հեռավորության վրա են գտնվել Ստամբուլի օդանավակայանում:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 և թուրքական Pegasus օդանավերի միջև վտանգավոր մոտեցում է գրանցվել ռուսական ինքնաթիռի վայրէջքի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Haberturk-ը միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ:

Մոսկվայից ժամանող ռուսական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով և հայտնվել է օդ բարձրացող ինքնաթիռի հետագծի վրա: Ստամբուլից Իզմիր ուղևորվել պատրաստվող և օդ բարձրացող թուրքական ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել կտրուկ դեպի աջ շրջվել՝ բախումից խուսափելու համար:

Ռուսական ինքնաթիռն էլ այդ ընթացքում հակառակ ուղությամբ է թեքվել: Ինքնաթիռները գտնվել են ընդամենը 250 մետր հեռավորությամբ: Դրանից հետո ռուսական ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:

 

Լրահոս
0