00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Մանուկյանին «բաղնիքի խալա՞թ են» հագցրել. Երևանում «արձանային» սկանդալ է հասունանում

© Sputnik / Aram NersesyanГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննադատները շարունակում են պնդել, որ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանն անճաշակության գագաթնակետն է։ Արձանի հեղինակը համոզված է` քանդակը ստանդարտներից դուրս է և երկրի լավագույն հուշարձաններից մեկն է լինելու։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանի շուրջ բուռն բանավեճերը շարունակվում են։ Մեծամասնությունը դժգոհում է, որ հեղինակն Արամ Մանուկյանին փաթաթել է եռագույնով։ Ապագա քանդակը համեմատում են Գարեգին Նժդեհի աղմկահարույց արձանի հետ։

«Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ պետք է այլ արձան կանգնեցվեր, որը կխորհրդանշեր այն ժամանակվա անկախության հավաքական կերպարը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի հուշարձանի մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը։

Նրա խոսքով` հուշարձանի համար կարող էր ընտրվել ցանկացած կերպար, միայն Մանուկյանին ընտրելն արդարացի չէ։

Շահումյանին մտահոգել է արձանի էսքիզը, որն աղմուկ ու քննադատությունների ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Ըստ նրա` Արամ Մանուկյանի տեսքով երկրորդ «Գարեգին Նժդեհ» պետք չէ երևանցիներին։

Директор Национального музея-института архитектуры РА, кандидат архитектуры Ануш Тер-Минасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տեր–Մինասյան. «Արամ Մանուկյանի արձանն Անդերսենի «Մերկ արքայի» պատմությունն է հիշեցնում»

Նրա խոսքով` անհաջող ու անճաշակ արձանների շարքը կապված է պրոֆեսիոնալիզմի բացակայության հետ։ Շահումյանը համոզված է, որ պետք է ավելի շատ լսել այդ ոլորտի բանիմաց մասնագետների կարծիքը, և այդ դեպքում նման վեճեր չեն լինի։

Աղմուկ հանած էսքիզի հեղինակը` քանդակագործ Դավիթ Մինասյանը, ըմբռնումով է մոտենում հանրության բացասական արձագանքին։

«Եթե Facebook-ում ես էլ նման էսքիզ տեսնեի` անորակ, առանց պարզաբանումների, նշված չլիներ, որ սա ապագա արձանի աշխատանքային տարբերակներից մեկն է, ես էլ կզայրանայի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` առաջին հերթին պետք է հասկանալ, որ դա աշխատանքային տարբերակ է, որը մշակվելու է։ Քանդակագործը կարծում է, որ էսքիզը ժամանակից շուտ հասարակությանը ցույց տալը սխալ էր, քանի որ այն նախատեսված էր մասնագետների նեղ շրջանակի համար։

«Լավ, կլռեմ այն մեկնաբանությունների մասով, որ «ես Մանուկյանին բաղնիքի խալաթ եմ հագցրել», բայց երբ գործընկերներս ինձ ասում են, որ աշխատանքային էսքիզի վրա պատկերված դեմքն առաջին վարչապետի դեմքին նման չէ, դա ինձ զայրացնում է», — ասաց Մինասյանը։

Նա զարմանալի չի համարում, որ արձանը համեմատում են Գարեգին Նժդեհի արձանի հետ։ Ասում է` Նժդեհի արձանի հետ կապված պատմությունը դեռ թարմ է, երկուսն էլ ականավոր գործիչներ են, և հետո քաղաքաշինական առումով այդ երկու արձաններն իրար մոտ են տեղակալվելու, այնպես որ տարօրինակ ոչինչ չկա, որ այդ արձանները համեմատում են։

Քանդակագործը չի պատրաստվում հրաժարվել եռագույնի գաղափարից, որով փաթաթված է Արամ Մանուկյանը։ Հենց այդպես է հեղինակը տեսնում ոչ միայն անհատին, այլև մի ամբողջ դարաշրջան խորհրդանշող հուշարձանը։

Մինասյանը կարծում է, որ մարդկանց պիտակավորելը շատ հեշտ է։ Նա առաջարկեց հիշել, թե ինչ սկանդալ էր առաջացրել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիանալի արձանը։

«Նրան «Գարեջուր վաճառող Թեմուր» էին անվանում։ Հիշեք, թե ինչ ածականներ էին կպցնում Սայաթ-Նովայի և Վարդան Մամիկոնյանի արձաններին», — եզրափակեց Մինասյանը։

Նշենք, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը որոշվելու է փետրվարի 13-ին Երևանի ավագանու խորհրդի նիստում։

Լրահոս
0