00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Աբրահամյանին ուրիշի բիզնեսը զավթելու մեջ են մեղադրել. Աբրահամյանի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsАра Абрамян
Ара Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Յուրի Սեմյոնովը Աբրահամյանին մեղադրում է ուրիշի բիզնեսը յուրացնելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին մեղադրել են մեկ այլ հայի բիզնեսը զավթելու փորձի մեջ։

Փետրվարի 2-ին համացանցում հայտնված տեսաուղերձում Աբրահամյանի դեմ մեղադրանքներ է հնչեցնում ոմն Յուրի Սեմյոնովը, որը ներկայանում է որպես ԱԴԾ–ի (Անվտանգության դաշնային ծառայություն) վետերան և «2Н Компани» ընկերության (Մոսկվայում զբաղվում է անշարժ գույքի կառավարմամբ) փոխտնօրեն։

Пресса - Sputnik Արմենիա
Մամուլ. Արա Աբրահամյանի տնտեսական ծրագիրն ու Հայաստանի բնակչության կյանքի որակի ինդեքսը

«Ուզում եմ տեղեկություն ներկայացնել, որը պետք է հետաքրքրի ինչպես հանրությանը, այնպես էլ իրավապահ մարմիններին, գուցե` ԱԴԾ–ին։ Տեղեկությունը կոռուպցիոն բնույթի է և լրջորեն ազդում է բիզնես–իրավապահ մարմիններ հարաբերությունների վրա», – ասում է Սեմյոնովը։

Նրա խոսքով` երկու սեփականատերերի միջև ծագած հասարակ վեճը վերածվել է «հափշտակության»։

Նա նշել է, որ իրավապահ մարմինների կողմից իր ընկերության նկատմամբ հարուցած գործն ակնհայտորեն պատվիրված բնույթ է կրում։

Այնուհետև Սեմյոնովը ներկայացնում է խնդրի էությունը։ Նրա խոսքով` գործարար Ռուբեն Գրիգորյանը (ում ձեռքից Աբրահամյանն, ըստ Սեմյոնովի հայտարարության, խլել է բիզնեսը) Մոսկվայի առաջին կոոպերատորներից է։

Տեսանյութին կցված է դեպքի մանրամասները ներկայացնող տեսքը` ըստ Սեմյոնովի վարկածի։

«90-ականների սկզբին Խաղաղության պողոտայում գտնվող ու իրեն պատկանող առևտրային տաղավարներում որոշել էի այն ժամանակվա համար ոչ սովորական բազմաֆունկցիոնալ շենք կառուցել, որտեղ և՛ օֆիսային, և՛ առևտրային, և՛ բնակելի հատվածներ կլինեին։ Շինարարությունը սկսվեց 1995 թվականին, ինչի համար բանկից վարկ էի վերցվել։ Ստորգետնյա հատվածի շինարարության ավարտից հետո պարզվեց, որ գումարը բավարար չէ։ Բանակցություններ էին տարվում պոտենցիալ ներդրողների հետ։ Այդ շրջանում հայտնվեց Արա Աբրահամյանը», – ասվում է տեսանյութում։

Նախագահի աշխատակազմում և դաշնային չինովնիկների շրջանում կապեր ունենալով` Աբրահամյանն առաջարկեց իր ծառայությունները. այն է` բյուջետային միջոցների հաշվին նախագահի գործերի վարչությանը բնակելի մակերեսի հատվածը շինարարության փուլում վաճառելու, ինչը օրինական բնույթ էր կրում։

Свечи в церкви - Sputnik Արմենիա
Անհայտ բարերարը մոտ 3 միլիոն է նվիրել հայկական եկեղեցուն

«Սրա դիմաց պայման էր դրվել, որ կառուցված շենքի կառավարումից ստացված եկամուտի նրա մասնաբաժինը կկազմի 50%։ Այսինքն` շինարարության մեջ սեփական միջոցներ և ջանքեր նա չի ներդրել։ Երբ 1998 թվականին շինարարությունն ավարտվեց, շենքի սեփականատերը դարձավ «2Н Компани» ՓԲԸ–ն, որի բաժնետոմսերի 50% պատկանում էր Արա Աբրահամյանին։ Ընդ որում, որպեսզի նրա անունը չշոշափվի, նա իր փոխարեն բաժնետեր էր նշանակել կնոջը` Նատալյա Աբրահամյանին (այժմ ԱՄՆ քաղաքացի)», – նշվում է հաղորդագրության մեջ։

Սեմյոնովի խոսքով` շենքի կառավարման և շահագործման հետ կապված բոլոր հարցերը Ռուբեն Գրիգորյանի վրա էին դրվել, որը ստանձնել էր «շինարարության կազմակերպման և օբյեկտի կոմերցիոն իրացման ողջ ծանրությունը»։

Որպես շենքի կառավարման ձև բաժնետերերն ընտրել էին «հավատարմագրային կառավարումը». գույքի կառավարման ինստիտուտ, որը նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքով, որի դեպքում սեփականատերը չի ծանրաբեռնվում ինքնուրույն տնտեսական գործունեությամբ, սակայն մեծ ազատություն է ունենում իր ակտիվների տնօրինման հարցում։ Կառավարող ընկերության ղեկավար էր նշանակվել Ալեքսեյ Գորինովը։

«Այս բոլոր տարիների ընթացքում Աբրահամյանի կողմը ոչ մի անգամ ներկա չի գտնվել բաժնետերերի ժողովներին, կապի դուրս չի եկել ո՛չ մյուս բաժնետիրոջ, ո՛չ տնօրենի, ո՛չ էլ բաժնետիրական ընկերության հաշվապահի հետ։ Այսինքն` որևէ ինքնուրույն շահագրգռվածություն չի ցուցաբերել ընկերության գործունեության նկատմամբ, այլ միայն գումարի», – ասել է Սեմյոնովը։

Ара Абраамян - Sputnik Արմենիա
Արա Աբրահամյան. «Մենք ինքներս պետք է կառուցենք մեր երկիրը»

Ընդ որում` նշվում է, որ ամեն անգամ բաժնետերերի եռամսյակային ժողովներին գալիս էր Արա Աբրահամյանի զարմիկը (քրոջ որդին)` բաժնետիրոջից ստացված լիազորագրով։

«Անսպասելիորեն 2016 թվականին Արա Աբրահամյանը որոշեց, որ սեփականությունը կարելի է մասամբ կամ ամբողջովին վերցնել իր ձեռքը», – ասել է Սեմյոնովը։

Դրա համար, նրա խոսքով, Աբրահամյանը փաստաբան էր վարձել` Կարաֆելով անունով ոմն մեկին։ 2016 թվականի աշնանը Կարաֆելովը զանգահարել էր կառավարող ընկերության ներկայացուցչության ղեկավար Գորինովին և «նվաստացուցիչ ձևով» սկսել մեղադրել ղեկավարին բաժնետերերի շահերի դեմ ուղղված գործողությունների, նրանց խաբելու մեջ` առաջարկելով ինքնակամ ազատել պաշտոնը։

Կարաֆելովը, Սեմյոնովի խոսքով, ասել էր, որ նրանք միևնույն է ամեն դեպքում կհասնեն դրան։ ԱՄՆ–ի քաղաքացի Նատալյա Աբրահամյանից լիազորագիր ստանալով` Կարաֆելովը բաժնետերերի հերթական ժողովի ժամանակ հայտարարել էր երկրորդ բաժնետիրոջ կողմից շենքի կառավարումն ինքնուրույն ստանձնելու մտադրության մասին։

Նա նշում է, որ միաժամանակ արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարեցնելու մասին։ Դատարանում, իր համար դրական արդյունքի չհասնելով, Կարաֆելովը բաժնետեր Նատալյա Աբրահամյանի անունից 2016 թվականի փետրվարին դիմում էր գրել Մոսկվայի ԿՎՇ ՌԴ ՆԳՆ ՆԳՎ` բաժնետեր Գրիգորյանին և կառավարիչ Գորինովին` մեղադրելով «2Н Компани» և երկրորդ բաժնետիրոջ շահերի դեմ ուղղված գործողությունների մեջ։

Նրա խոսքով` հայցի վերաբերյալ ստուգումներ իրականացնելուց և քրեական գործ հարուցել հրաժարվելուց հետո դատախազությունը վերադարձրել էր դիմումը ոստիկանություն և ուղիղ առաջադրանք տվել քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նախկինում Նատալյա Աբրահամյանին պատկանող բաժնետոմսերի բաժնետեր դարձավ Արա Աբրահամյանի զարմիկը` Վարդան Խաչատրյանը։

Բաժնետոմսերը չվաճառելու համար, դրանք անհատույց կերպով նվիրատվություն արեցին մտերիմ հարազատներին` ողջ գործողություններն իրականացնելով մի քանի օրվա ընթացքում առանց երկրորդ բաժնետեր Ռուբեն Գրիգորյանին և ընկերության տնօրենին տեղյակ պահելու։

Սեմյոնովի խոսքով` այժմ արդեն Արա Աբրահամյանն իր զարմիկի` նոր բաժնետիրոջ անունով, կրկին արբիտրաժային դատարան է դիմում հավատարմագրային կառավարման պայմանագիրն անվավեր ճանաչելու համար։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. Ազնավուրի և Վարդանյանի «հոգեպահուստը»

«Մենք ստիպված ենք սեփական շահերը պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել, այդ թվում ԶԼՄ–ների ու հասարակության ուշադրությունը հրավիրել մի երևույթի վրա, որն անընդունելի է քաղաքակիրթ հասարակության մեջ», – ասել է Սեմյոնովը։

Իսկ ֆորմալ կերպով հարուցած քրեական գործը թույլ է տալիս ցանկացած տիպի օպերատիվ գործողություն կատարել` ընդհուպ մինչև տնտեսական գործունեության ամբողջական կասեցում։

Sputnik  Արմենիան պարզաբանում ստանալու համար Ռուսաստանի հայերի միություն դիմեց։ Այնտեղ մեղադրանքներն անհեթեթ անվանեցին։ «Առցանց–ռեսուրսների միջոցով հասարակական կարծիքը մանիպուլյացիաների ենթարկելը նույնքան անհեթեթ է և անհեռանկարային, ինչպես դա եղավ պարոն Գրիգորյանի նախաձեռնած` իր ձևով և բովանդակությամբ տգեղ կոնֆլիկտի դեպքում` կապված Հայ առաքելական եկեղեցու հետ», – Sputnik Արմենիային ասաց Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը։

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունում` «զրպարտիչ մեղադրանքների հետ կապված» լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար մեզ խորհուրդ տվեցին դիմել իրավապահ մարմիններին։

«Քանի որ հարցը կապված է քրեական գործի հետ, որը հարուցվել է սկանդալային հեղինակությամբ հայտնի գործարար Ռուբեն Գրիգորյանի և նրա մախինացիաների դեմ», – ասել են Ռուսաստանի հայերի միություն։

Նրանց խոսքով` այդ հարցը լուծվում է գործող օրենքի շրջանակներում։

Ի դեպ, իրավապահ մարմիններին (Մոսկվայի գործերով զբաղվող Ռուսաստանի ԿՎՇ–ի ՆԳՆ ԳՎ ՆԳՎ) Sputnik Արմենիան ևս դիմեց։ Առայժմ պատասխան չունենք։

Լրահոս
0