Սախալին կղզու բնակիչը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ձնե պատը փակել նրա տան մուտքը առատ ձյան տեղումներից հետո։
Միջքաղաքային ճանապարհները փակվել են, դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել։ Տարերային աղետի պատճառով շուրջ 50 հազար մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից։ Սախալինի Շախտյորսկ քաղաքի բնակիչներից մեկը մահացել է ձյան տակ` ընկնելով բնակելի տան տանիքից։