Առջևում արևային, ջերմ օրեր են. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanУлица Абовяна, Ереван
Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ՝ ջերմ, արևային օրեր պարգևելով:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հանրապետությունում փետրվարի 6-ին և դրան հաջորդող մի քանի օրերին՝ մինչև փետրվարի 10-ը ներառյալ առանց տեղումների եղանակ կլինի: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացում է «Հիդրոմետ» ծառայությունը:

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր՝ փետրվարի 6-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 12-14 աստիճան տաքություն, գիշերային ժամերին`0-2 աստիճան ցուրտ։

 

Լրահոս
0