Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աբրոյան. «Ոչ մասնագիտական միջամտությունից հուշարձանն ավելի շատ տուժում է»

© Sputnik / Asatur YesayantsАрмен Аброян
Армен Аброян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում եկեղեցական համալիրների վերանորոգումը երբեմն արվում է առանց մասնագիտական միջամտության։ Դա խաթարում է այդ հուշարձանի պատմամշակութային արժեքը, իսկ գումարները անարդյունավետ են ծախսվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

Արմեն Աբրոյան
«Այս տարի մոտ 15 մլն դրամ գումար ենք ներդրել Սոլակ գյուղի Մայրավանքը վերականգնելու, ամրացնելու, վերանորոգելու համար։ Համայնքը նույնպես պատրաստակամություն է հայտնել բարերարներ գտնել, որպեսզի ներդրումներն ավելի շատ լինեն, և ավելի մեծ աշխատանքներ իրականացնելու հնարավորություն լինի։ Նախագիծն արդեն պատվիրված է, և այս տարի շինաշխատանքները կմեկնարկեն»,– ասաց Աբրոյանը։

Ինչպես նշեց պաշտոնյան, լինում են դեպքեր, երբ համայնքը, բարերարներն իրենց նախաձեռնությամբ և գումարներով են նման աշխատանքներ նախաձեռնում` որպես բարի կամքի դրսևորում և չեն համագործակցում մասնագետների հետ։

Նման միջամտությունից հետո սովորաբար հուշարձանն ավելի շատ տուժում է, խաթարվում է դրա արժեքը։ Իսկ մշակույթի նախարարության միջամտությունը նման գործերին նպաստում է, որպեսզի շինարարական, վերականգնման աշխատանքները մասնագիտորեն իրականացվեն։

Լրահոս
0