Վան Եղիազարյան և Մարիամ Կարակեյան
Հայ երիտասարդներին խանգարում է «դարդակալած» լինելն ու ավելի երիտասարդի կեցվածք ունենալը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Nemra» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը։
Ստեղնաշարային գործիքներ նվագող Մարիաննա Կարակեյանն էլ իրենց խմբի հիմնական առանձնահատկությունը համարում է այն, որ իրենք չեն փորձում տարբերվել:
Հարցին՝ եթե արտասահմանում մշտական մնալու առաջարկ ստանան, ինչ կպատասխանեն, խմբի անդամները դրական պատասխան են տվել։ Վան Եղիազարյանն էլ կատակել է, թե այդ դեպքում հայաստանցի երկրպագուների համար Skype-ով կերգեն: