Հայերը կկարողանան տեսնել ֆուտբոլային գլխավոր մրցանակը. աշխարհի գավաթը հասնում է Երևան

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցКубок чемпионата мира по футболу
Кубок чемпионата мира по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գավաթը կարող են տեսնել բոլոր ցանկացողները, քանի որ հանրային ցուցադրություն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 7-ին Երևանում ֆուտբոլային տրամադրություն կտիրի. առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը:

Այս տարի Գավաթը կայցելի 50 երկիր, այդ թվում՝ Հայաստան։

Роман Березовский рядом со своим портретом - Sputnik Արմենիա
Հայաստանի լեգենդար դարպասապահը կուզեր` աշխարհի գավաթը մնար Ռուսաստանում

Գավաթի հանրային ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 16:00-17:00, Ազատության հրապարակում և բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Ի դեպ, ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:

Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ նախագահը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Երևանյան շրջագայության ընթացքին ֆուտբոլասերները կարող են հետևել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում:

ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ:

Լրահոս
0