00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի ելույթը բուռն ծափերի արժանացավ Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsВстреча Спикера НС Армении Ара Баблояна с Президентом Национального совета Швейцарии Домиником де Буманом
Встреча Спикера НС Армении Ара Баблояна с Президентом Национального совета Швейцарии Домиником де Буманом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի տնտեսական աճն առավել հատկանշական է, քանի որ երկիրը շրջափակված է և՛ արևելքից, և՛ արևմուտքից։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Արցախի ժողովուրդն իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք ունի, փետրվարի 6-ին ԱԺ-ում հայտարարեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը։

Հայաստանի անկախությունը հռչակվել էր լուրջ էթնիկ հակամարտության թեժ պահին։ Այստեղ բախվում են տարածքային իրավունքի և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերը։ Հարցը կարելի է լուծել բանակցությունների ճանապարհով` հաշվի առնելով ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաներն ու առաջնորդվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքով։

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

«Լեռնային Ղարաբաղի կամ «սև այգու» բնակչությունը կարող է ընտրել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները, օրինակ` ինչպես Շվեյցարիայի ժողովուրդը, երկրում և տարածաշրջանում տևական հարաբերություններ և խաղաղություն պահպանելու համար», — ավելացրեց դը Բումանը։

2003 թվականին Շվեյցարիան ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը` հույս ունենալով, որ նման հանցագործությունները չեն կրկնվի։ Այդ հանցագործության ապացույցները պահպանվել են։ Գրավոր հուշերը, ֆիլմերը, լուսանկարներն ու այլ վկայությունները դառնում են խոչընդոտ այդ հանցագործության ժխտման ճանապարհին։

Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը չէր կապվում գիտականորեն հաստատված փաստի` Հայոց ցեղասպանության ճանաչման հետ։

Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական աճը հատկապես հատկանշական է` հաշվի առնելով շրջափակումը, որի մեջ պահում են արևելքի և արևմուտքի հարևանները ։

Ըստ նրա` Հայաստանը կարող է հույսը դնել բարեկամական Շվեյցարիայի աջակցության վրա։ Այդ կապերն ամրապնդվել են Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ծանր օրերին, իսկ դրա համար ջանքեր էին գործադրում ոչ միայն պետությունները, այլև մասնավոր հիմնադրամները, ինչպես նաև հասարակ մարդկանց կամքն ու նվիրվածությունը։

Первый день зимнего призыва в армию РА 2018 г. - Sputnik Արմենիա
Նախագահից մինչև տնտեսական աշխատակից գումար են հավաքել. 10 միլիոնը փոխանցվեց Արցախի ՊՆ–ին

«Թույլ տվեք ասել, թե սրտիս համար որքան թանկ են այս անծայրածիր հորիզոնները, բնության հրաշքները, հնագույն վանքերը, խաչքարերը, որոնք մշակույթի աղբյուր և մոդել են նաև մեզ` շվեյցարացիներիս համար։

Ես հիացած եմ նաև հայերի տոկունությամբ, որքան հոգատար են իրենց մշակույթին վերաբերվում Հայաստանի բնակիչները։ Դա թույլ է տալիս հաղթահարել ներկայից դժվարությունները և կօգնի հաղթահարել ապագայում», — եզրափակեց Շվեյցարիայի խորհրդարանի նախագահը։

Երկու երկրների պատգամավորները բուռն ծափերի արժանացրին դը Բումանին։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնիսկ ոտքի կանգնեց։ Երբ ծափահարությունները դադարեցին, նա ֆրանսերեն դիմեց գործընկերոջը. «Շնորհակալություն ձեր ջերմ ելույթի և պարզ մտքերի համար։ Շնորհակալություն աջակցության և այն ամենի համար, ինչ արել եք և շարունակում եք անել Հայաստանի համար»։

Լրահոս
0