Հայ ըմբիշները Մոլդովայում յոթ մեդալ են նվաճել

© Sputnik / Владимир Баранов / Անցնել մեդիապահոցВольная борьба. Мужчины
Вольная борьба. Мужчины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երիտասարդ ըմբիշները Հայաստան կվերադառնան հաղթանակած։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում անցկացված միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ռազմիկ Պապիկյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թևանյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Դավիթ Գևորգյանը (74 կգ) նվաճել են հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձել են արծաթե մրցանակակիր, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե պարգևի:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ։

Լրահոս
0