00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բակային հեղինակությունները» խորհրդարանում. իշխանությունը երկու ճամբարի է բաժանվել

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանությունը հանգստացնում է` կոալիցիան չի պառակտվի, իսկ պատգամավորները պետք է հաշվետու լինեն ժողովրդի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Պատգամավորները չպետք է միամանդատ տարածքներից անցնեն ՀՀ խորհրդարան ։ Խորհրդարանում այսպիսի դիրքորոշում են արտահայտել «Ծառուկյան» դաշինքն ու ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Դաշնակցությունը»։

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Դաշնակցական նախարարներին կարող են փոխել

«Ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքների։ Մեզ մոտ սկզբում տարածքների ռեյտինգավորում է տեղի ունենում, հետո դրա մեջ ըստ տարածքների ձեռք բերած ձայների՝ բաշխվում են մանդատները, որն առաջացնում է այնպիսի անարդարություն, որը դուք այսօր տեսնում եք»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Համապետական ընտրությունների ռեյտինգային համակարգին դեմ է նաև «Ծառուկյան» դաշինքը։ Ինչպես հայտնեց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այդ համակարգն իրեն չի արդարացրել։ Նրա կարծիքով` այս համակարգը ապաքաղաքականացրեց։

Սրա հետ համաձայն չեն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Բաց ցուցակներով մոդելը նշանակում է, որ պատգամավորների ցուցակը որոշում է ոչ միայն կուսակցությունը, այլ նաև իրենք` ընտրողները։ Իսկ դա նշանակում է, որ պատգամավորները հաշվետու են ժողովրդի առաջ, ընդգծեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Եթե ընտրություններն ամբողջովին համամասնական ցուցակով են անցնում, հարցեր, ըստ էության, այլևս չեն քննարկվում, քանի որ որոշումներն ընդունվում են այնպես, ինչպես պայմանավորվում են խմբակցությունների ղեկավարները», — հավելեց նախարարը։

Նրա հետ համաձայնեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան փակ կուսակցական ցուցակները, որովհետև ռեյտինգային ընտրակարգով մենք հնարավորություն ենք տալիս, որ քաղաքացին ինքն ընտրի, թե ցուցակից ով է լինելու իր պատգամավորը, ոչ թե կուսակցության ղեկավարությունը որոշի, որ Պողոս Պողոսյանը պետք է լինի ցուցակում, և վերջ»,- ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի հետ տեսակետների տարբերությունը չի նշանակում, որ կոալիցիան կպառակտվի։

«Ամենակարևոր հարցերում մենք համակարծիք ենք», — ընդգծեց նա։

Նշենք, որ Ընտրական նոր օրենսգիրքն ընդունելուց հետո վերացվեց մեծամասնական ընտրակարգը, ինչի փոխարեն ներդրվեց ռեյտինգային համակարգը, որով ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, բացի համամասնական ցուցակից, ներկայացնում են նաև յուրաքանչյուր տարածքից իրենց թեկնածուների ռեյտինգային ցուցակը:

Լրահոս
0