00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրականում ո՞վ է խոցել ռուսական Սու-25–ը, կամ Թուրքիան` որպես երրորդ ուժերի գործիք

© AFP 2024 / OMAR HAJ KADOURОбломки сбитого СУ-25 российских ВВС в Сирии
Обломки сбитого СУ-25 российских ВВС в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի հյուսիսում իրավիճակն այնքան բարդ է ու խճճված, որ դրանից պետք է գլուխ հանել` հաշվի առնելով անհամար գործոններն ու այն պետություններին, որոնք մասնակցում են սիրիական հակամարտությանը։ Թուրքիան կարողացել է այնպես անել, որ համաշխարհային ԶԼՄ–ներում ցանկացած վերլուծական (ինչպես նաև տեղեկատվական) հրապարակում մեծամասամբ սկսվում է հենց նրանից։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Սիրիական նախագծի գլխավոր «PR-մենեջերը» նստում է Անկարայում

Եթե ինչ-որ բանից չես կարող զրկել Էրդողանին, ապա դա նրա «PR-մենեջերական» տաղանդն է, ինչպես համաշխարհային ԶԼՄ-ների, այնպես էլ ամբողջ քաղաքական վերնախավի ուշադրության կենտրոնում հայտնվելու կարողությունը։ Նույնիսկ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկը բացատրվում է նրանով, որ Անկարան հնարավոր ամեն ինչ անում է` ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։ Հետևաբար ձգտում է սիրիական պարտիայում հանդես գալ որպես առաջատար խաղացողներից մեկի դերում։

Это вам за пацанов!: последние слова летчика-героя - Sputnik Արմենիա
«Սա ձեզ տղերքի համար». Սու-25–ի սպանված օդաչուի վերջին բառերը

Իհարկե, կա նաև գլոբալ նպատակ. Թուրքիան ի սկզբանե մտավախություն է ունեցել, նույնիսկ կարելի է ասել, վախեցել է, որ թուրք-սիրիական սահմանին հարող տարածքները կանցնեն քրդական միավորումների լիակատար հսկողության տակ։ Իսկ Անկարայի համար դա դեռ վաղեմի ժամանակներից լիովին իրական և զգալի վտանգ է, սպառնալիք երկրի տարածքային ամբողջականությանը։

Ինչ էլ որ լինի, Աֆրինը զավթելու ռազմական գործողության սկիզբն իսկապես անհրաժեշտ էր առաջին հերթին հենց Թուրքիային և անձամբ Էրդողանին, որին անընդհատ պետք են նոր հաղթաթղթեր` նույն Ռուսաստանի և Իրանի հետ սիրիական հարցում բանակցությունների համար։

Կրկնեմ, որ թուրքական բանակի գործողությունների լրատվական «ուղեկցությունը» (թվարկելով շուրջ հազար սպանվածներին և մի քանի հազար վիրավորներին) համապատասխանում է Թուրքիայի նախագահի շահերին և հեղինակությանը։

Սակայն «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկը նշանակալի է դարձել ոչ միայն Թուրքիայի և Էրդողանի համար։ Կարելի է վստահ լինել, որ հերթական, «հետիսլամական պետության» խաղաթղթերի պարտիայի խաղացողները Սիրիայի տարածքում կհետապնդեն իրենց նպատակները և շահերը, որոնք, ինչպես արդեն գիտենք, յուրաքանչյուրի մոտ բազմաթիվ են։

Խաղացողներից յուրաքանչյուրը սեփական, երբեմն տրամագծորեն հակադիր շահերն ունի

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կարելի է վստահաբար ասել, որ ոչնչացնելով «Իսլամական պետությունը» (արգելված է մի շարք պետություններում), նա հասել է իր հիմնական նպատակներից մեկին` Սիրիայի ներկա պետականության պահպանմանը։

В Сирии подбили российский Су-25 - Sputnik Արմենիա
Հրապարակվել են Սիրիայում ահաբեկիչների կողմից խփված Սու–25–ի կործանման կադրերը

Եվս մի նպատակը, որին հասել են ռուսները, իրենց քաղաքական ազդեցության ուժեղացումն է ինչպես հենց երկրում, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանում։ Հավանաբար Կրեմլի համար գլխավոր ձեռքբերումներից մեկը դարձել է այստեղ ռազմական առումով ամրապնդվելը. երկու բազաները (Տարտուս և Հմեյմիմ) իսկապես քիչ չէ, եթե չասենք, որ շատ է։

Մնացել է միայն մեկ նպատակ, որին Կրեմլում հետևողականորեն հասնում են։ Խոսքը Սիրիայի պետության տարածքային ամբողջականության մասին է, որի դեմ (մեծ ջանքեր գործադրելով) պայքարում է մեկ այլ գլոբալ աշխարհաքաղաքական խաղացող` ԱՄՆ-ն։

Երկուսն էլ այս հարցում ունեն հակադիր շահեր և, ի դեպ, դրանց համար պայքարում օգտագործում են նաև Թուրքիային` որպես իրենց գործիք։

Այդ խաղում, թվում է, Կրեմլը հաղթում է Վաշինգտոնին բոլոր չափանիշներով։ Հավանաբար խնդիրն այն է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնք գործում են իրենց ավանդական, բավական արդյունավետ մեթոդիկայով, այս անգամ չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Ինչպես ասում են, «խոփը դեմ առավ քարին», և պարզվեց, որ գործ ունեն արժանի հակառակորդի հետ։ Եվ նույնիսկ սիրիական հարցում Թուրքիայի վախերը և բարդույթներն օգտագործելու խնդիրը Կրեմլն ավելի լավ է լուծել, քան Վաշինգտոնը։

Զուգահե՞ռ։ Իսկ ինչու ոչ

Որպես օրինակ կարելի է զուգահեռ անցկացնել երկու ողբերգական դեպքերի միջև, որոնք տեղ են գտել սիրիական երկնքում, երբ ռուսական ռազմատիեզերական ուժերը ժամանել են Սիրիայի տարածք։

Երկու անգամ խոցվել են ռուսական ինքնաթիռներ։ Մի անգամ 2015թ-ի նոյեմբերին Լաքաթիայի երկնքում, երբ ռուսական Սու-24 ռմբարկուն խոցվել էր թուրքական F16-C կործանիչի կողմից։ Երկրորդը, օրերս Սու-25 գրոհիչ ինքնաթիռը խոցվել էր երկրից` «Իգլա» զենիթահրթիռային համալիրից։

Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Ադրբեջանն ու բելառուսական «Պոլոնեզները». բազմաթիվ անհայտներով հավասարում

Իրականում կարող է թվալ, որ դեպքերը նույնը չեն։ Չի կարելի համեմատել թեկուզ այն պատճառով, որ առաջին դեպքում ռուսական ինքնաթիռը կործանել էր ՆԱՏՕ-ի անդամ երկիրը` Թուրքիան, իսկ երկրորդ դեպքում մինչև հիմա պարզ չէ, թե ինչ ուժեր են դա արել։ Կամ «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները (արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) կամ այսպես կոչված սիրիական «չափավոր» ընդդիմադիրները։

Սակայն երկու դեպքերում էլ կա փոքր, բայց բավական բնորոշ գիծ. երկու դեպքերում էլ արևմտյան ԶԼՄ-ները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի ներկայացնեն միջադեպին Թուրքիայի անմիջական մասնակցությունը։ Եվ եթե առաջին դեպքում անընդհատ տեղեկատվություն է պտտվել այն մասին, որ որոշումն ընդունվել է Անկարայում, ապա վերջին միջադեպը մեկնաբանելիս անընդհատ նշում են «Ջեյշ էն Նասր» կազմակերպությունը (մտնում է «Ազատ սիրիական բանակի» մեջ), որին Թուրքիան ավանդաբար հովանավորում է։

Եվ ահա այստեղ արդեն ծագում է հերթական կոգնիտիվ դիսոնանսը։ Թեկուզ այն պատճառով, որ ոչ 2015թ-ին, ոչ հիմա Անկարային ուղղակի ձեռնտու չէր ռուսական ինքնաթիռներ խոցելը, նույնիսկ եթե դրանք (ինչպես նշվել է) խախտել են թուրքական տարածքը` մարտական գործողություններ կատարելով սիրիական սահմանամերձ տարածքներում։

2015թ-ին Անկարան պաշտոնապես խոստովանել է, որ հրաման է տվել կործանել ռուսական ինքնաթիռը։ Եվ միայն հետո` 2016թ-ի ամռանը, երբ Թուրքիայում տեղի է ունեցել անհաջող ռազմական հեղաշրջում, համաշխարհային հանրության համար պարզ է դարձել, որ այդ երկրում որոշակի ռազմական կառույցներ թեկուզ թուրքական բանակի ստորաբաժանումներ են, սակայն լիովին (ակնհայտ կամ գաղտնի, արդեն կարևոր չէ) ենթարկվում են ոչ թե Էրդողանին, այլ ինչ-որ մեկին։

Հասկանայինք, թե ում…

Փաստը մնում է փաստ, որ մի դեպքում թուրքական բանակը, իսկ մյուս դեպքում Իդլիբում ռազմական խմբավորումները վարվել են հենց այնպես, ինչպես անհրաժեշտ է եղել հենց երրորդ երկրին։ Եվ հաստատ ոչ պաշտոնական Անկարային, որին խիստ անհրաժեշտ է առնվազն նորմալ հարաբերություններ պահպանել հերթական սիրիական «խաղարկության» երկու գլխավոր դերակատարների հետ։

Դա բոլորովին չի նշանակում, որ Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում դրական խաղացողի դիրքերից, բոլորովին ոչ։ Ուղղակի բանն այն է, որ Կրեմլին ամեն անգամ հաջողվում է շատ թե քիչ ճիշտ և թույլատրելի բալանս գտնել Անկարայի հետ շահերում, և դա մեղմ ասած նյարդայնացնում է հակադիր կողմին, որը ամեն ինչ անում է նրանց միջև պառակտում մտցնելու համար։

Зенитная артиллерийская установка ПВО РФ на учениях - Sputnik Արմենիա
Թաքցրած հաղթաթուղթ. կարգելի՞ արդյոք ԱՄՆ–ը Հայաստանին ու Ադրբեջանին զենք գնել Ռուսաստանից

Այդպես եղել է նաև 2015թ-ին, երբ թուրքական կործանիչը խոցել էր ռուսական Սու-24-ը, ինչպես նաև հիմա, երբ ցամաքից գրոհայինները գործարկել են «Իգլայի» հրթիռը, որն իբր գտնվել է «թուրքական հովանոցի տակ»։

Իրականում հասկանալի է, որ Անկարայի ազդեցությունն այդքան ուժեղ չէ «Ազատ սիրիական բանակի» մարտիկների վրա։ Եվ նույն արևմտյան հատուկ ծառայությունները ցանկացած պահի կարող են ուղղակի վերագնել թեկուզ մեկ «չափավոր», թեկուզ մի ամբողջ կայազոր։

Եվս մի կարևոր պահ. ռուսական գրոհիչ ինքնաթիռը խոցել են այն բանից հետո, երբ Սոչիում տեղի է ունեցել սիրիական համագումարը, ուր Անկարայի դրդմամբ պատրաստվում էին մեկնել «Ազատ սիրիական բանակի» «չափավորները»։ Իսկ հետո հավանաբար պայմանների փոփոխության պատճառով չեն գնացել (ուղիղ ասած նրանց դրդմամբ, ովքեր ավելի շատ են վճարել)։

Ընդհանուր առմամբ, գործարկվել է իսկապես տեղեկատվական-գաղափարախոսական կարուսել, որը գործում է հենց այնտեղ, որտեղ բախվում են համաշխարհային (ինչպես նաև տարածաշրջանային) գերտերությունների հատուկ ծառայությունների շահերը։

Լրահոս
0