ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Վարդան Հովհաննիսյանն ու Էմրե Գյուլթեքինը կես խոսքից հասկանում են միմյանց ինչպես բեմում, այնպես էլ կյանքում։ Մի անգամ հանդիպելով` երկու երաժիշտները զգացել են` որքան ընդհանուր բան ուներ։ Նրանք կողք կողքի աշխատում են արդեն 10 տարի։
Ընկերները հերթական համերգը տվել են ֆրանսիական Մեցայում։ Այս մասին նշված է համերգասրահի կայքում։
Վարդանը դուդուկի վարպետ է, Էմրեն` վիրտուոզ սազահար։ Երկու ընկերների ստեղծագործական և մարդկային ուղին նրանց հասցրել է «Ադանային ողբին»։ Կատարումը շատ հոգեհարազատ է։ Ձայնը մեղմ է, բայց ոչ մարող, հանգիստ, բայց ոչ հանգստացնող։ Թուրքը զգուշորեն է երգում` կարծես ափերի մեջ պահելով բառերը։
Թմբուկներով ու կոնտրաբասով նվագում են եվրոպացի երաժիշտներ Յորիս վան Վիկենրոյեն և Սիմոն Լելոն։ Նրանց նվագը մեղմ ուղեկցում է Վարդանի և Էմրեի լարված երաժշտությանը։