Հյուրանոցներում մուտքն առանց անձնագրերի է լինելու

© Sputnik / Aram NersesyanПаспорт
Паспорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայրաքաղաքում, թե հանրապետության այլ մարզերում հյուրանոցային համար ամրագրելու համար այլևս անձնագիր չի պահանջվի։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Այսօրվանից ուժի է մեջ է մտել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի դեռ հունվարի 18-ին ստորագրած հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ չափանիշներ սահմանելու մասին հրամանը։

Паспорт РФ - Sputnik Արմենիա
Հայկական խառնաշփոթ. ռուսաստանցի Աշոտը պատահմամբ իմացել է, որ առանց անձնագրի հանցագործ է

«Հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց, չի վարի հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության ստացման և պահպանման գործավարություն»,-նշված է հրամանում:


Սա նշանակում է, որ այսուհետ հյուրանոցային համար ամրագրելու համար ֆիզիկական անձանցից անձնագրային, իսկ իրավաբանական անձանցից պետական գրանցման տվյալներ չեն պահանջի։

Հրամանը ուժի մեջ է մտել 2018 թվականի փետրվարի 7-ին:

Լրահոս
0