Բնակարանների դռները բացել են ու դիակներ հայտնաբերել

© Sputnik / Асатур ЕсаянцМЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մահացածներից մեկը 56 տարեկան է, մյուսը` 85։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 6-ին, ժամը 23:54-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Паспорт РФ - Sputnik Արմենիա
Հայկական խառնաշփոթ. ռուսաստանցի Աշոտը պատահմամբ իմացել է, որ առանց անձնագրի հանցագործ է

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1962 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Փետրվարի 6-ին, ժամը 18:11-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի դուռը փակվել է, ներսում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1933 թ. ծնված Ս. Բ.-ի դին:

Լրահոս
0