00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենիչերու այս ժառանգից անգամ թուրքերն են ամաչում. Գյուլբեյն Արցախում ճամբարներ է փնտրում

© Facebook/Tigran AbrahamyanГадрут, Республика Арцах
Гадрут, Республика Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում, իհարկե, քիչ չեն այն կազմակերպությունները, որոնք, մեղմ ասած, «ոչ սիրալիր» վերաբերմունք են քարոզում հարևանների` հայերի, քրդերի ու հույների նկատմամբ... Դրանցից ամենակարևորը պաշտոնական Անկարան է` Էրդողանի գլխավորությամբ։ Բայց նրանք գոնե երբեմն փորձում են պահպանել քաղաքավարության կանոնները, իսկ ընդհանրապես գրոտեսկային գրասենյակներ էլ կան։

Դրանցից մեկը Հայկական անհիմն հավակնությունների դեմ պայքարի միջազգային ասոցիացիան է (ASİMDER), որը ղեկավարում է ոմն Գյոքսել Գյուլբեյը: Սակայն այս «ասոցիացիայի» անվանումը ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ Թուրքիայի նկատմամբ ցանկացած «հայկական հավակնությունն» այնքան հիմնավորված է, որ դրանցից ավելի հիմնավորված հնարավոր չի լինում։ Օսմաններն արդեն իրագործել են այն ամենը, ինչ կարող է երևակայել հիվանդ բանականությունը։

Маска. Анонимус - Sputnik Արմենիա
Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել

Բացի այդ, հետաքրքիր է տեսնել այդ ASİMDER-ի գոնե մեկ «միջազգային» անդամի։ Մի բան ինձ հուշում է, որ ոչ մի նորմալ մարդ, ընդ որում նաև թուրք, այդպիսի խմբավորման անդամ չի դառնա։ Բայց լավ, մի բանով պե՞տք է զբաղվի Գյուլբեյը, եթե էլ ոչ մի բանի ընդունակ չէ։

Արդար լինելու համար նշենք, որ թուրքական լուրջ պարբերականներն ու տեղեկատվական ռեսուրսները աշխատում են չհիշատակել ո՛չ Գյուլբեյին, ո՛չ էլ նրա ASİMDER-ը, թե չէ ամոթից կմեռնեն։ Իսկ ահա Հայաստանի արևելյան հարևանի լրատվամիջոցները հաճույքով վայելում են ակնհայտ հիվանդ մարդու յուրաքնաչյուր զառանցանքը։ Բայց դա էլ է նորմալ. միայն թե հակահայկական մի բան լինի, իսկ բովանդակության ճշմարիտ լինելն իսկապես մանրուք է։

Մի ժամանակ Գյուլբեյը Թուրքիայում փնտրում էր ծպտյալ հայերի ու «դաշնակցականների և հնչակյանների ֆաշիստական կուսակցությունների» գաղտնի գործունեության հետքերը, իբր նրանք ու քրդերը որոշել են Թուրքիան իրար մեջ կիսել։ Հիշատակվում էին նաև արաբներն ու ալևիները, ընդ որում` ակնհայտ էր, որ հարգելի Գյուլբեյ էֆենդին պատկերացում չունի, որ ալևիները ոչ թե ժողովուրդ են (ինչպես նրա հիշատակած մյուս ազգերը), այլ սուբէթնիկ խումբ, որն առանձնանում է կրոնական ու մշակութային հատկանիշներով։

Այս չորեքշաբթի ենիչերիների խիզախ ժառանգը ինքն իրեն հանձնարարած թեմայով հերթական շարադրությունն է գրել։ Հիմա էլ Գյուլբեյը պնդում է, թե Հայաստանը, որն, իհարկե, սատարում է ահաբեկչությունը, «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ահաբեկիչներ պատրաստելու համար ճամբարներ է կազմակերպել։

Այդ ճամբարները լեփ-լեցուն են հայերով ու եզդիներով, որոնք շտապում են համալրել ահաբեկիչների բանակը։ Մնում է միայն գուշակել` ինչու նա քրդերին չի նշել։ Քանի որ մենք, նման անհեթեթության վերաբերյալ գուշակություններ անելուց բացի այլ զբաղմունքներ էլ ունենք, առաջ անցնենք։

Встреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан - Sputnik Արմենիա
Ինչպես Հռոմի պապը հրեշ Էրդողանին ցույց տվեց ճշմարիտ ուղին

Գյուլբեյը, կրծքին հարվածելով, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում տասնյակից ավելի հատուկ ուսումնամարզական ճամբարներ կան, որտեղ ուղիղ 1750 գրոհային սովորում են կռվել թուրքական բանակի ու դրան աջակցող տարբեր ահաբեկիչների դեմ։ Նրանք Սիրիա են հասնում Իրանի ու Իրաքի միջով, քաղաքացիական հագուստով ու առանց զենքի, իսկ հետո ամերիկացիները զինում են նրանց ու ուղարկում Աֆրին` ձիթենու ճյուղերով զորքերին «ցխելու»։

Դե ի՞նչ կարող ես ասել։ Բավական է նայել քարտեզին հասկանալու համար, որ տասնյակից ավելի ուսումնամարզական ճամբար ֆիզիկապես անհնար է տեղակայել Արցախում, որն արդեն երրորդ տասնամյակն է` ստիպված է պաշտպանվել արտաքին վտանգից։ Պարզապես տեղ չկա։ Առանձնահատուկ հիացմունք է առաջացնում հստակ թիվը`1750 «գրոհային»։ Տպավորություն է ստեղծվում, որ Գյուլբեյը անձամ տեսչական այց է կատարել այդ «ճամբարներ» ու անձնակազմի հաշվեհամար անցկացրել։

Էրդողանին զգուշացնում էին, որ նա կարող է խրվել սիրիական քրդերի հետ պատերազմում։ Այդպես էլ ստացվեց, հատկապես, որ Թուրքիան կարող է իսկապես վստահել միայն իր կանոնավոր բանակին, իսկ թուրքական դրոշի տակ կռվող գրոհայիններն ու ահաբեկիչները վստահելի ժողովուրդ չեն. այսօր մի բան են անում, վաղը` ուրիշ բան։

Ահա և խրվեցին պատերազմի մեջ։ Հիմա պետք է նոր մեղավորների փնտրել։ Չէ, սխալ ասացի. մեղավորներ փնտրելու կարիք չկա, քանի որ, բնականաբար, դա հայերի ձեռքի գործն է։ Պարզվում է` հայերը չեն թողնում, որ ձիթենու բանակն իր ուզածն անի Սիրիայում։

Դե ինչ, եթե դա ճիշտ լիներ, կարելի էր հպարտանալ, թեև ամեն դեպքում ինքնասիրությունդ շոյվում է, երբ քո մասին այդպիսի ստեր են հորինվում։ Հայերը միշտ կանգնեցրել են թուրքական ցանկացած բանակները, եթե, իհարկե, դրանք հարկուրապատիկ անգամ չեն գերազանցել մարդկանց քանակով։ Պատմություն կարդացեք։

Լրահոս
0