00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փրկարարներն իրենց թանգարանը կունենան. «փրկված» տուֆի կտորից մինչև Սպիտակի երկրաշարժ

© Official newspaper of MES of RAФото из музея МЧС Армении
Фото из музея МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների նախարարության թանգարանում ցուցադրվող հազվագյուտ արխիվային փաստաթղթերը, լուսանկարները, կիրառությունից դուրս եկած գույք-սարքավորումները այցելուին կբացահայտեն Հայաստանի հրշեջ ծառայության գրեթե 95 տարվա պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության թանգարանի նմուշները հավաքվել են փրկարարական տարբեր ստորաբաժանումների և պետական այլ կառույցների օգնությամբ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում։

Давид Сарргсян - Sputnik Արմենիա
Դիրքերից մինչև հաշմանդամի սայլակ. ԱԻՆ–ում աշխատող երիտասարդի պատմությունը

Թանգարանում կարելի է տեսնել 1800-ականներին մոդայիկ սնդիկի ձգման մեխանիզմով ժամացույց, 20-րդ դարի երկրորդ կեսին կիրառվող հողմաչափ անեմոմետր՝ քամու արագությունը չափելու համար, մեթանի, ածխաթթու գազի և թթվածնի խտության չափիչ՝ ինտերֆերենցիոն գազանալիզատոր, փակ տարածքներում հրդեհաշիջման համար նախատեսված հրշեջ փրփրափողակ, սաղավարտներ, ռադիոընդունիչներ և այլ գործիք-սարքավորումներ, խորհրդային հրշեջ տեխնիկայի և հրշեջ պահպանությանը նվիրված շքերթների լուսանկարներ։

Թանգարանի բացման ժամկետը ներկայումս հստակեցվում է։ Ըստ թանգարանային ցուցադրության նախնական հայեցակարգի՝ կլինեն ԱԻ նախարարության և տարբեր ստորաբաժանումների անցած ուղին, ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություններ, առանձին բաժին կնվիրվի Հայաստանում գրանցված երկրաշարժերին։ Կկիրառվեն ինտերակտիվ միջոցներ` 3D մոդելավորման ձևաչափ, խաղարկային արտակարգ իրավիճակներ, որոնք ներկաներին կդարձնեն կատարվողի մասնակից։ Թանգարանի միջնորդությամբ թվայնացվել են տարբեր երկրների խոշոր աղետներին վերաբերող հին կինոժապավենները, նախատեսվում է նաև ֆիլմերի ցուցադրություն։

© Official newspaper of MES of RAԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ - Sputnik Արմենիա
1/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
© Official newspaper of MES of RAԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ - Sputnik Արմենիա
2/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
© Official newspaper of MES of RAԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ - Sputnik Արմենիա
3/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
© Official newspaper of MES of RAԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ - Sputnik Արմենիա
4/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
1/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
2/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
3/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ
4/4
ԱԻՆ–ի թանգարանի ցուցանմուշ

Թանգարանի տնօրեն Հայկ Գալստյանի խոսքով՝ անցյալ տարի նախատեսվում էր ամբողջությամբ կահավորել և լուսավորել թանգարանը: Կլիներ հիմնական ֆոնդի ցուցադրություն, կներկայացվեին Հայաստանում գրանցված հիշարժան արտակարգ իրավիճակների մանրակերտերը, կկազմակերպվեին թեմատիկ միջոցառումներ։ Սակայն հանրապետության տարածքում մեծաքանակ հրդեհների պատճառած վնասը կանխատեսածից ավելին էր, ուստի թանգարանի ֆինանսավորումն առժամանակ կասեցվել է։

Սրահների ցուցափեղկերից մեկում իր ուրույն տեղն ունի հրշեջ ծառայության վետերան Համլետ Գալստյանի ընծայած հաստափոր ձեռագիր գիրքը, որտեղ նա պատմում է «Նաիրիտ» գիտարտադրական միավորման և անվադողների գործարանի պահպանման 7-րդ հրշեջ մասի առօրյայի մասին։ «Հեղինակը նկարագրում է «Կրակի դեմ պայքարի պետական միջոցառումներ կազմակերպելու» մասին լենինյան դեկրետի ընդունումից մինչև 1982 թվականն ընկած ժամանակաշրջանը, ինչի հիման վրա պատկերացում ենք կազմում առաջին կամավորական հրշեջ խմբակների ձևավորման, «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարների, նշանավոր հրշեջների մասին։ Գործարանի նախկին աշխատակիցներից մեկը տրամադրել է նաև տասնյակ տարիներ առաջ կիրառվող հրակայուն բրեզենտից հանդերձանք, որն ի տարբերություն ժամանակակից ազբեստային խառնուրդով արտահագուստի՝ բավական ծանր է»,- նշում է թանգարանագետ Հասմիկ Պետրոսյանը։

Մեկ այլ արժեքավոր նմուշ է 1989 թվականին Ալավերդու տեքստիլի կոմբինատում բռնկված խոշոր հրդեհից «փրկված» տուֆի կտորը, որն իր վրա կրում է կրակի հետքերը։

Թանգարանով շրջելիս ակամա քայլերդ ուղղում ես դեպի Սպիտակի երկրաշարժին նվիրված անկյունը։ 1990-1993 թթ. Գյումրիում տպագրված «Հիշողություն» թերթի բոլոր էջերում ականատեսների և տուժածների շուրթերից հնչած պատմություններ են, տվյալներ ավերածությունների մասին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
0