«Ալաշկերտի» նոր ֆուտբոլիստի անունն է Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյո

© Sputnik / Asatur YesayantsПредматчевая тренировка "Алашкерта" перед игрой с БАТЭ в Ереване
Предматчевая тренировка Алашкерта перед игрой с БАТЭ в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրազիլացի ֆուտբոլիստը համալրեց «Ալաշկետի» շարքերը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. «Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ: Այս մասին նշված է ֆուտբոլային թիմի պաշտոնական կայքում։

20 տարեկան կիսապաշտպանը «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում:

Օդաիլսոնը հաջող փորձաշրջան անցավ «Ալաշկերտի» կազմում Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքի ընթացքում:

««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ հնարավորինս օգնել նոր թիմիս և առաջընթաց գրանցել»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Օդաիլսոնը:

© "Alashkert" FC official siteՕդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյո
Одальсон Силва Коста-Фильо - Sputnik Արմենիա
Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյո
Լրահոս
0