Էրդողանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով հասել է քրդական հարցը մի քիչ լուծելու հնարավորությանը և, դատելով ամեն ինչից, մինչև կոկորդը խրվել է այդ խնդրի մեջ երկար ժամանակով։ SDF մեդիակենտրոնի` «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերջին հաղորդագրությունները վկայում են Շեյխ Հորուզ գյուղը թուրքամետ գրոհայիններից ազատագրելու մասին։ Տանկերի մեջ, որոնք վարում են ահաբեկիչները, գտել են թուրք զինվորականների փաստաթղթեր։
Հասկանալի է, որ սա երկար պատմություն է, հետո գյուղը կրկին կգրավեն թուրքական բանակին հարած ահաբեկիչները, հետո` քրդերը… Եվ դա միայն մի գյուղ է, բայց քանիսն են դրանք, քաղաքներն էլ քիչ չեն։ Գյուղեր և քաղաքներ, որոնք բնակեցված են ոչ միայն քրդերով։
ԻՊ–ի (ՌԴ–ում և մի շարք երկրներում արգելված կազմակերպություն) և դրա նմանների համար գլխավոր արգելքներից մեկը Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն են, քանզի մահմեդականներին կարող են ստիպել «ճիշտ իսլամին» հավատարմության երդում տալ, իսկ անհնազանդության դեպքում ոչնչացնել։ Բոլոր քրիստոնյաներին միանգամից պետք է ոչնչացնել, մյուսներին էլ կվախեցնեն։
ԻՊ ահաբեկիչների ճանկերից փրկված քրիստոնյաների կյանքն այդքան էլ չի քաղցրացել։ Էրդողանի` Վատիկան կատարած այցի հետ կապված մի շարք փորձագետներ քննադատում են սիրիացի քրդերի ագրեսիվ պահվածքը քրիստոնյաների նկատմամբ։
Դեռ երկու տարի առաջ ասորիները փորձել են այդ խնդրի վրա սևեռել համաշխարհային հանրության ուշադրությունը Շվեդիայում ցույց կազմակերպելու միջոցով։ Չէ՞ որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է քրդերի կողմից Եփրատի և Իրաքի միջև իրենց ենթակայության տակ գտնվող ինքնավարության ստեղծման, որի դեմ հանդես է եկել Էրդողանը։
Այդ տարածքներում բնակվում են ոչ միայն քրդեր, այլ նաև արաբներ (մահմեդական սունիթներ և քրիստոնյաներ), հայեր և ասորիներ։ Դատելով մի շարք վկայություններից` քրդերը ձգտում են դուրս մղել նրանց այս տարածաշրջանից, որպեսզի հասնեն էթնիկ միատարրության։ Իսկ Էրդողանի «ձիթենու» ագրեսիայի մեկնարկի հետ մեկտեղ հաղորդագրություններ են ստացվում, որ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» վախեցնում են քրիստոնյաներին և առևանգում երիտասարդներին, բռնի ուժող ստիպում կռվել թուրքական բանակի կազմում։
Երկու տարի առաջ Ստոկհոլմում ասորիները ջահերով և դրոշներով դուրս էին եկել հրապարակներ, որպեսզի դատապարտեն ասորի քրիստոնյաների դեմ քրդերի ագրեսիան։ Հավանաբար, ոչ միայն ասորի. հազիվ թե քրդերի դաշտային հրամանատարները հարցուփորձ են արել քրիստոնյաներին իրենց ազգային պատկանելության մասին` շոյելով գլուխը և բաց թողնելով, իսկ մյուսներին բռնի ուժով հավաքագրելով։
Էրդողանը հիմա թափահարում է ձիթենու ճյուղը` արդարանալով, որ իբր որոշել է հավերժ հաստատվել Սիրիայում ոչ թե քրդերի հետ հաշվեհարդար տեսնելու, այլ հանուն այդ տարածքներն ահաբեկիչներից մաքրելու և «հնարավորություն ստեղծելու տառապող սիրիացի բնակչությանը վերադառնալ իրենց տներ», ինչպես երկերեսանիորեն գրել է թուրքական Daily Sabah թերթը։
Ոչ, ինչ վերաբերում է թուրք ու մահմեդական ժողովրդին` միգուցե այդպես էլ անեն, իսկ ինչպե՞ս վարվել մնացածների հետ։ Դժվար է պատկերացնել, որ թուրք զինվորները, առավել ևս թուրքական դրոշի տակ կռվող գրոհայինները թույլ տան տառապող հայերին և ասորիներին վերադառնալ իրենց տները, օգնեն վերականգնել տները և խաղաղ կենցաղով ապրել։ Նրանց այգիների ծաղիկն էլ կջրեն, իհարկե…
Ուստի այդ տարածաշրջանի քրիստոնեական բնակչության համար, միևնույն է, վատ է լինելու։ Շատ վատ է եղել, երբ ԻՊ գազաններն են տնօրինել այդ վայրերում, հիմա գոնե տեսախցիկների առաջ կոկորդ չեն կտրի։ Իհարկե, թույլ սփոփանք է։ Ուստի վաղուց մոռացված իրողությունները, որոնք նկարագրվել են որպես «քրիստոնյաների հալածանքներ», երկու հազար տարի անց կրկին արդի են։