Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը լքում է Reddit ընկերությունը

© AFP 2023 / SAUL LOEBАлексис Оганян
Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ այլևս ինտերնետային հսկայում չի զբաղվելու իր պարտականություններով։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Reddit ինտերնետայի հսկայում ամենօրյա պարտականությունները թողնելու մտադրության և ուշադրությունը «Initialized Capital»–ի վրա կենտրոնացնելու մասին։ Այդ մասին հաղորդում է ամերիկյան Wall Street Journal–ը։

Алексис Оганян - Sputnik Արմենիա
Ալեքսիս Օհանյանը դստերը «ֆուտբոլի գնդակի» տեղ է դրել

Օհանյանի խոսքով` նրա որոշման վրա ազդել են մի շարք անձնական և մասնագիտական գործոններ` ներառյալ ամուսնությունը թենիսի գերաստղ Սերենա Ուիլյամսի հետ և նրանց դստեր` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի ծնունդը։ Սակայն Օհանյանը կմնա ընկերության խորհրդում։

Ինչ վերաբերում է բիզնեսին, որի վրա միլիոնատերը կենտրոնացրել է ուշադրությունը` Initialized Capital–ին, ապա այն վենչուրային ընկերություն է։ Օհանյանի խոսքով` հիմնադրամի համահիմնադիրը նրա ընկեր Հարի Տանն է։ Ընկերությունը հայտնի է իր ներդրումներով, ինչպիսիք են Coinbase և Instacart թվային արժույթների փոխանակման առցանց ծառայությունը։

Նշենք, որ 2017թ-ի սեպտեմբերի 1-ին Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։

Լրահոս
0