«Ամբողջ ծանրությամբ» սերիալի ամերիկացի դերասանի առաջնեկը հայկական արմատներ ունի

© AFP 2023 / Joe KLAMARАктеры Лорен Парсекян и Аарон Пол на премьере вильма "Need For Speed" (6 марта 2014). Голливуд, Калифорния, США
Актеры Лорен Парсекян и Аарон Пол на премьере вильма Need For Speed (6 марта 2014). Голливуд, Калифорния, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
38-ամյա դերասան Աարոն Փոլը և նրա կինը` Լորեն Փարսեկյանը ծնողներ են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Լույս աշխարհ է եկել հայկական արմատներով ամերիկացի դերասանուհի Լորեն Փարսեկյանի և նրա ամուսնու` Աարոն Փոլի առաջնեկը։ Այդ մասին նորաթուխ մայրիկը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Չգիտեմ ինչ խոսքերով փոխանցել այն ամենը, ինչ կատարվում է սրտումս»,- գրել է 31-ամյա Լորենը։

A post shared by Lauren Paul (@laurenpaul8) on Feb 8, 2018 at 8:22pm PST

Զույգը ծանոթացել է Կոաչելի հովիտում երաժշտության և արվեստի փառատոնի ժամանակ։ Դրանից հետո նրանք երկար ժամանակ հանդիպում էին, և միայն 2012 թվականի հունվարի 1-ին սիրահար զույգը նշանադրվեց, իսկ 2013 թվականի մայիսի 26-ին նրանք ամուսնացան։

Աարոն Փոլը հայտնի է ամերիկյան քրեական «Ամբողջ ծանրությամբ» (2008-2013) բազմասերիանոց դրամայում Ջեսի Փինքմանին մարմնավորած դերով։ Սերիալում խաղացած դերի համար նա 2010, 2012 և 2014 թվականներին արժանացել է «Պրայմթայմ Էմմի» մրցանակի՝ «դրամա սերիալի լավագույն երկրորդ պլանի դերակատար» անվանակարգում։

«Էմմից» բացի դերասանը նաև արժանացել է «Սատուրն» երեք մրցանակների (2010, 2012 և 2014) և դերասանների գիլդիայի մրցանակի (2014), ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»։

Լրահոս
0