ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հմայիչ դուստրը հայտնվել է վարդագույն հագուստով, որի վրա գրված է «Ապագա գիտունիկ»։
«Երբ դու փոքր էիր», — գրված է լուսանկարի տակ։
Լուսանկարը հրապարակել են Օլիմպիա Օհանյանի Instagram-ի էջում, որում, ամենայն հավանականությամբ, գրառումներ է անում նրա մայրը` «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների թվով ռեկորդակիր Սերենա Ուիլյամսը։
Ավելի վաղ ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել Reddit ինտերնետայի հսկայի ամենօրյա պարտականություններից և ուշադրությունը կենտրոնացնել «Initialized Capital»-ի վրա։
Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։