Եվս չորս օր Երևանում տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին եղանակային կտրուկ փոփոխություններ չեն լինի։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում`փետրվարի 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ թույլ տեղումներ կլինեն: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում փետրվարի 9-12-ը կլինի առանց տեղումների եղանակ: Օդերևութաբանները թույլ տեղումներ են կանխատեսում փետրվարի 13-ին։

Այսօր` փետրվարի 9-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 13+-15, գիշերային ժամերին` 2-4 աստիճան տաքություն։

Լրահոս
0