00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ ԱՄՆ–ում. հայ հեռուստահաղորդավարուհուն մեղադրում են վիզաների խարդախության մեջ

Բաժանորդագրվել
Նյու Յորքում վիզաների հետ կապված խարդախության մեղադրանք է առաջադրվել երեք հայի։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայ հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանը (հայտնի է որպես «Դիանա Ակոպովնա») երկու այլ հայերի հետ մեղադրվում է ՀՀ քաղաքացիների համար խարդախության միջոցով վիզաներ ստանալու մեջ, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի, 47-ամյա Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ, 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին:

Паспорт - Sputnik Արմենիա
Հայերն ավելի հաճախ են հրաժարվում քաղաքացիությունից` հօգուտ ռուսականի

Նրանք վիզաների հետ կապված խարդախություններ են արել և կարողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Միացյալ Նահանգներ:

Բոյաջյանին ու Գրիգորյանին նաև փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել, իսկ Ստելլա Բոյաջյանը մեղադրվում է նաև անձնական տվյալները կեղծելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության` նրանք կազմակերպել են ՀՀ քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով: Կեղծ խմբեր են ձևավորել, մարդկանց տվել ազգային հագուստ, լուսանկարել են նրանց ու ներկայացրել որպես մշակութային խմբի անդամներ: Հետո դիմել են ԱՄՆ-ի հյուպատոսական բաժիններ՝ խնդրելով այդ անձանց տրամադրել P-3 տեսակի ոչ ներգաղթային վիզա, որը նախատեսված է ԱՄՆ ժամանակավոր այցելության համար:

Խարդախությունն իրականացնելու համար, ըստ մեղադրական կողմի, Ստելլա Բոյաջյանն օգտագործել է իր հիմնած «Big Apple Music Awards Foundation» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում և Հայաստանում ունեցած կապերը:

Հետաքննության տվյալներով` Բոյաջյանին այդ գործում օգնել են Հայաստանից։ ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներից նա 3-15 հազար դոլար է պահանջել։

ԱՄՆ մուտք գործելուց հետո ՀՀ քաղաքացիները Բոյաջյանին և նրա հանցակիցներին հավելյալ գումար են վճարել վիզայի ժամկետը երկարաձգելու համար։

Լրահոս
0