Մխիթարյանին իրենց կազմում տեսնելու մասին երազում էին Ռուսաստանի երկու թիմերը

© Sputnik / Asatur YesayantsМатч Армения - Польша
Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական ակումբները փորձում էին հայ կիսապաշտպանին վարձակալության վերցնել դեռևս «Մանչեսթեր Յունայթեդից»։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին ռուսական ակումբները, ասել է ռուսաստանաբնակ հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը «Գաղտնի նյութեր» հաղորդման շրջանակում։

«Նա մնաց Անգլիայում, թեև ես առնվազն երկու թիմ գիտեմ ռուսական ֆուտբոլային պրեմիեր լիգայից, որոնք ցանկանում էին, երազում էին վարձակալել Մխիթարյանին առաջիկա կես տարվա համար` հասկանալով, որ ՄՅՈւ-ից տրանսֆեր ձեռք բերելը գրեթե անհնար է», — ասել է Առուստամյանը։

Նրանք դիտարկում էին Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը «վերցնելու» հնարավորությունը։ Սակայն հայ կիսապաշտպանը բոլորին հասկացրեց, որ ուզում է խաղալ Եվրոպայում` Անգլիայում։

Кубок чемпионата мира показали армянским фанатам - Sputnik Արմենիա
Մխիթարյանն իր կարողությունները կարող է ցուցադրել ցանկացած թիմում. Կարամբե

«Մխիթարյանին Ռուսաստանում դեռ չենք տեսնի, սակայն հնարավոր է` մի քանի տարի հետո նա խաղա Ռուսաստանի առաջնությունում», — ասել է Առուստամյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ» էր տեղափոխվել հունվարի վերջին, այդ օրվանից նա «զինագործների» թիմում երկու խաղի է մասնակցել։ «Սուոնսիի» դեմ առաջին խաղում կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում դուրս եկավ փոխարինման, սակայն չկարողացավ օգտակար լինել իր թիմին։ Բայց «Էվերտոնի» դեմ երկրորդ խաղը նրա հաղթարշավն էր. Մխիթարյանը երեք գոլային փոխանցում իրականացրեց և խաղաշրջանի ընթացքում իրականացրած գոլային փոխանցումների քանակով հավասարվեց չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին, որը Հենրիխի փոխարեն տեղափոխվել է «Մաչեսթեր Յունայթեդ»։

Լրահոս
0