Գյումրու ռեստորանի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են գտել. 2 պատմություն 1 օրում

© Sputnik / Armenuhi MkhoyanПроисшествие в Гюмри
Происшествие в Гюмри - Sputnik Արմենիա
Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի նմանությամբ մեկ այլ դեպք էլ գրանցվել է Գյումրիում։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Այսօր` ժամը 11:00-ի սահմանում, Գյումրու Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» ռեստորանային համալիրի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայի մեջ կնոջ ու տղամարդու դիակներ են հայտնաբերել

«Երեկ` ժամը 13։00-14։00-ի սահմանում, երիտասարդը պատվիրել է հյուրանոցային համարներից մեկը, որը նաև ավտոտնակ ունի»,- Sputnik Արմենիային ասաց ռեստորանի տնօրեն Սեյրան Գևորգյանը։

Առավոտյան 11-ի սահմանում հյուրանոցի ադմինիստրատորը ավտոտնակում հայտնաբերել է նրանց դիակները։ Նրանցից մեկը սենյակը պատվիրած Դավիթ Մարտիրոսյանն է` մոտ 30 տարեկան։ Կինը Գյումրու բնակիչ է՝ 1990 թ-ին ծնված Քրիստինե Շ.-ն:

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։

 

Նշենք, որ այսօր նմանատիպ դեպք էր գրանցվել նաև Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիներն ահազանգել էին Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիակներ կան։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանած Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էին 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիակները։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրանք մահացել են շմոլ գազից։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն