Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը փակված է

© Official site of the President of RAМинистр Обороны РА Виген Саргсян
Министр Обороны РА Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իրատես» թերթը գրում է, որ պաշտպանության նախարարը կշարունակի պաշտոնավարել նաև ապրիլից հետո։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Տևական ժամանակ շրջանառվում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրաժարականի մասին լուրը, անգամ հավանական թեկնածուների անուններ էին նշվում: Այս մասին գրում է «Իրատես» թերթը։

«Մամուլը գրեց նաև, թե գեներալների ու որոշ պաշտոնյաների հավաք է եղել, որոնք դժգոհել են Վիգեն Սարգսյանից ու որոշել նրան այլ անձով փոխարինել: Սակայն պարզվում է` գեներալների դժգոհությունը իշխանության վերնախավը չի կիսում»,- նշված է հոդվածում։:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղրամյան 26-ում բավական գոհ են պաշտպանության նախարարի գործունեությունից, և նրա պաշտոնանկության հարցը փակված է:

«Վիգեն Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել նաև ապրիլից հետո, նախագահը մտադիր չէ առայժմ Վիգեն Սարգսյանին այլ նախարարություն տեղափոխելու, քանի որ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները Սերժ Սարգսյանի սրտով են»,-գրում է թերթը:

Լրահոս
0