Ստեփանակերտի հոսպիտալում 19 տարեկան զինվոր է մահացել

© Sputnik / Asatur YesayantsВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի մանրամասները դեռ պարզ չեն, բայց հայտնի է հիվանդության նախնական ախտորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Լրահոս
0