Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գորգիսյան. «Մեր թեկնածուն շատ առավելություններ ունի ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի նկատմամբ»

© Sputnik / Lusine AdamyanГеворг Горгисян
Геворг Горгисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկնաբանելով «Հանրապետական» կուսակցության առաջադրած նախագահի միակ թեկնածությունը` ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ նախագահի ընտրություններին միայն մեկ թեկնածուով մասնակցելը հակաժողովրդավարական է։
Գևորգ Գորգիսյան. ԵԼՔ-ը տրամադրված է դեմ քվեարկել նախագահի թեկնածուին

«Այս պահին «Ելքը» տրամադրված է դեմ քվեարկել նախագահի միակ թեկանածուին, որովհետև գործող իրավահամակարգն անպիսին է, որ մենք չկարողացանք առաջադրել մեր սեփական թեկնածուին։ Այսինքն` ունենալու ենք առանց մրցակցության նախագահի ընտրութուն, և հենց առաջադրված միակ թեկնածուն էլ ընտրվելու է»։

Ըստ Գորգիսյանի` չկա որևէ այլ թեկնածու, ով մարտահրավեր կնետեր, հակակշիռ կդառնար, երկխոսության հնարավորություն կստեղծեր։

Նա նաև տեղեկացրեց, որ «Ելքը» նախագահի թեկնածու ունի, որը շատ առումներով առավել է ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուից։

Լրահոս
0