Խոշոր ավտովթար Երևանում. երեք ավտոմեքենաները բախվել են իրար, կա վիրավոր

© Sputnik / Asatur YesayantsМашина скорой помощи
Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտովթարը տեղի է ունեցել երևանյան խաչմերուկներից մեկում։ Վարորդների և վիրավորի ինքնությունը դեռ պարզ չէ։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Porsche Cayenne մակնիշի 08 AM 077 համարանիշի, Mitsubishi մակնիշի 359 ՍԼ 25 համարանիշի և Mercedes GLE մակնիշի 05 GԼ 505 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

 

 

Լրահոս
0