Երևանում ուսուցչուհին ինքնասպան է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող սցենարով

© Sputnik / Asatur YesayantsПолицейский автомобиль
Полицейский автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչուհին շենքի նկուղում կախվելով ինքնասպան է եղել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Երեկ՝ փետրվարի 10-ին, Երևանում ինքնասպանության դեպք է արձանագրվել։ Ժամը 08։50-ի սահմաններում շտապօգնության բժիշկներն ահազանգել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Օդեսայի փողոցի շենքերից մեկը` դրա նկուղում կախված կնոջ դի են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։

Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Ինքնասպանություն Երևանում. 31–ամյա տղամարդու դին հայտնաբերել են բազմահարկ շենքի բակում

Ըստ կայքի տեղեկատվության` ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցեով և դեպքի վայրում հայտնաբերել նույն շենքի բնակչուհի 48-ամյա Գոհարի դին։ Կինը խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Նախնական տվյալներով` կինն աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի։

Լրահոս
0