00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաբաբը գերադասելի է fast food-ից. Հայաստանում ոգևորված չեն McDonald's ունենալու գաղափարով

© AFP 2024 / PAUL J. RICHARDS / AFPМакдональдс
Макдональдс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում McDonald's սննդի ցանց բացելու մասին լուրերը հայ մասնագետներին չեն ոգևորել։ Նրանք համոզված են` մեր քաբաբը գերադասելի է աշխարհահռչակ արագ սննդից։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Փորձում ենք Երևանի կենտրոնում տեղ տալ սննդային չարիք արտադրող կազմակերպությանը։ Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Երևանում McDonald's սննդի կետ բացելու մասին տեղեկությունը, ասել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Հիշեցնենք` Վրաստանում McDonald's ռետորանային ցանցի հիմնադիր, գործարար Թեմուր Չկոնիան Sputnik Արմենիային ասել էր, որ ՀՀ կառավարությունը կողմ է Հայաստանում McDonald's ռեստորանների ցանց բացելու առաջարկին։ Նրա խոսքով` առաջին ռեստորանը Երևանում նախատեսվում է բացել մարտին, ՀՀ նախագահի ընտրությունից հետո, մայրաքաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակում։

Ресторан тбилисской сети McDonald's на площади Марджанишвили - Sputnik Արմենիա
Երևանում McDonald's բացելու հարցը կլուծվի մեկ ամսից. Երևանում ողջունել են Չկոնիային

Ի տարբերություն ՀՀ կառավարության, հայաստանցի մասնագետին նման ներդրումն ու դրա հնարավոր հետևանքները չեն ոգևորում։ Պատճառն արագ սննդի` մարդու առողջությանը հասցնող վտանգն է։

Դավիթ Պիպոյանը նշում է, որ արագ սնունդը տարբերվում է նրանով, որ պատրաստվում է առանց մասնագետ–խոհարարի մասնակցության։ Սննդի կետերը ստանում են պատրաստի կիսաֆաբրիկատներ, որոնք մնում է միայն որոշակի մշակման ենթարկել և մատուցել։ Կիսաֆաբրիկատների պահպանման երկար ժամկետ ապահովելու համար էլ արտադրողները դրանք մշակում են մեծ քանակությամբ հավելումներով։ Արդյունքում արագ սննդից օգտվելիս` մարդու օրգանիզմը, մասնագետի խոսքով, ենթարկվում է վնասակար նյութերի կոմպլեքս ազդեցության։

«Մեծ քանակությամբ ածխածին պարունակող մթերքների բարձր ջերմային մշակման ենթարկելու արդյունքում առաջանում է ակրիլամիդ, որը քաղցկեղածին նյութ է։ Բոլորդ շատ լավ գիտեք, թե ինչպես են պատրաստվում այդ տապակաները, չիփսերը` եռացող բուսայուղերի մեջ, և բոլորս գիտենք, որ դրանք ամեն ժամը մեկ չեն փոխվում։ Բնականաբար, դրանցում արդեն, բացի  ակրիլամիդից առաջանում է նաև ազատ ռադիկալների մեծ քանակություն, որոնք օրգանիզմը տանում են ծերացման, կարող են շաքարային դիաբետ առաջացնել»,– ասում է Պիպոյանը։

McDonald's - Sputnik Արմենիա
Աղմուկ McDonald's–ի շուրջ. հայերը թույլ չեն տա իրենց խաբել

Արագ սննդի հայկական տարբերակները` արագ պատրաստվող սննդի հայաստանյան հայտնի ցանցերը, Պիպոյանի կարծիքով, ի տարբերություն McDonald's–ի, անհամեմատ ավելի անվտանգ են։

«Օրինակ քաբաբը պատրաստվում է աղացած մսի ֆարշից, որի մեջ կա սոխ, կանաչի, բնական համեմունքներ։ Այն ձեթի մեջ չի տապակվում և մատուցվում է մեր ավանդական հացով` լավաշով, կանաչիով, որին ավելացնում են բնական բանջարեղեն` լոլիկ, սոխ, կաղամբ, որոնք բոլորն էլ օրգանիզմի համար դրական ազդեցություն ունեն»,– ասում է նա` հավելելով, որ այս սնունդն անհամեմատելի է բարձր ջերմամշակում անցնող կիսաֆաբրիկատների հետ։

Բացի առողջականից, McDonald's–ը, Պիպոյանի համոզմամբ, բացասական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա։ Մեր երկրում համաշխարհային ցանցի առկայությունից առաջին հերթին տուժելու են հատկապես ազգային բարձրակարգ սնունդ առաջարկող ռեստորանները։ McDonald's–ի առաջարկով ոգևորվելուց առաջ ՀՀ կառավարությունը նախ պետք է մտածեր, թե ինչ այցեքարտով է մեր երկիրը ներկայանում աշխարհին, ինչ ազգային կերակրացանկ է առաջարկում երկիր այցելող զբոսաշրջիկին։

Ի դեպ, Հայաստանից բացի աշխարհի մի շարք երկրներում այսօր McDonald's–ի ռեստորան չկա` Բերմուդյան կղզիներում, Իրանում, Մակեդոնիայում, Եմենում, Չեռնոգորիայում, Հյուսիսային Կորեայում, Զիմբաբվեում, Բոլիվիայում, Իսլանդիայում։

Ընդ որում, պետական մակարդակով արգելք գործում է սրանցից միայն 3-ում` Հյուսիսային Կորեայում, Իրանում և Բերմուդյան կղզիներում։ Մնացած երկրներում McDonald's–ի ցանցը փորձեր արել է հիմնվելու, բայց շուտով փակվել է` կա՛մ տեղի իշխանությունների` ազգային սննդի ցանցերին օժանդակող տնտեսական քաղաքականության, կա՛մ տվյալ երկրի սոցիալ–տնտեսական վիճակից դրդված` շահույթ չստանալու հետևանքով։

Լրահոս
0