00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանքային օրենսգրքի նոր նախագծով արտաժամյա աշխատանքը կհամարվի հարկադիր

© Pixabay / Charly_7777Сварщик
Сварщик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վտանգավոր աշխատանք չկա, կա վտանգավոր աշխատավայր, նվազագույն աշխատավարձ հասկացության հանդեպ էլ մոտեցումը փոխվելու է, գործատուն էլ կարող է աշխատողին աշխատեցնել ու չվճարել, եթե նա համաձայն է։ Աշխատանքային նոր օրենսգրքի որոշ վիճահարույց դրույթներ Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Նելիի Դանիելյան. Եթե գործատուն, աշխատողի կամքին հակառակ, նրան ստիպում է հանգստյան օրը գնալ աշխատանքի, աշխատանքային ժամից ավելի աշխատել կամ ստանձնել աշխատանքային պայմանագրով չնախատեսված հավելյալ պարտականություններ, դա կարող է որակվել որպես հարկադիր աշխատանք և հիմք դառնալ գործատուին քրեական պատասխանատվության ենթարկելու։

Այս ձևակերպումները, որոնք տարիներ շարունակ ներառված չեն եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագծում հստակ սահմանվել են։

«Եթե աշխատողը համաձայն չէ տվյալ աշխատանքին, ապա դա համարվում է հարկադիր աշխատանք»,- մեկնաբանելով օրինագծի դրույթը` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը։

Школа. Ученики - Sputnik Արմենիա
Մրից՝ մրջուր․ ուսուցիչների համար ապրուստի նվազագույն գումար կսահմանվի

Միաժամանակ օրենսգիրքը սահմանում է որոշակի բացառություններ, երբ գործատուն իրավունք ունի աշխատողից արտաժամյա աշխատանք պահանջել։

«Եթե հերթափոխը լրացել է, բայց հաջորդ աշխատողը ինչ-որ պատճառով չի ներկայացել աշխատանքի, գործատուն իրավունք ունի հերթափոխն ավարտած աշխատողին հորդորել ողջամիտ ժամանակահատված` 1-2 ժամ, շարունակել աշխատանքը, մինչև որ փոխարինողի կգտնի։ Բայց, եթե բացառիկ դեպքեր չկան, գործատուն չի կարող ստիպել աշխատողին աշխատել արտաժամյա կամ հանգստյան օրը։ Դա արդեն կհամարվի հարկադիր աշխատանք»,- ասաց Ավետիսյանը։

Աշխատանքային նոր օրենսգրքով աշխատանքային շաբաթը սահմանվում է 40 աշխատանքային ժամ, կրճատ աշխատաժամանակի դեպքում` 22 ժամ հատուկ մանկավարժների, լոգոպեդների համար, իսկ բուժքույրերի համար`աշխատանքային շաբաթը կներառի 36 աշխատանքային ժամ։

Սահմանված է նաև հատուկ մասնագիտությունների համար օրը 24 ժամ աշխատանքային ռեժիմ։ Բայց այս դեպքում աշխատողը պետք է շաբաթը 48 ժամից ավել չաշխատի, այսինքն` աշխատի շաբաթվա մեջ 2 օր և 5 օր հանգստանա։ Ընդ որում` աշխատանքային օրերը չպետք է հաջորդեն իրար` առանց հանգստի։

Այդուհանդերձ, միշտ չէ, որ աշխատողին հանգստյան օրերին արտաժամյա աշխատեցնելը դիտվելու է որպես հարկադիր աշխատանք։ Եթե աշխատողը դեմ չէ, կարող է աշխատել։ Գործատուն էլ այդ աշխատանքի դիմաց պետք է հավելյալ վճարի։ Իսկ թե որքան`օրենքի նախագիծը չի սահմանում` թողնելով, որ այս հարցի մասին գործատուն ու աշխատողը պայմանավորվեն։

Серж Саргсян и Виген Саргсян - Sputnik Արմենիա
Հայ զինծառայողները կստանան զգալիորեն ավելացված վճարներ

«Վերջ ի վերջո, աշխատողին հետաքրքիր է այն գումարի չափը, որն ինքը ստանում է որպես աշխատավարձ, գործատուին էլ հետաքրքրում է այն ծախսը, որն ինքը կատարում է իր տնտեսական գործունեության համար։ Եվ ամենաարդյունավետ եղանակը բանակցություններն են, որոնք կոչվում են կոլեկտիվ բանակցություններ կամ աշխատողի և գործատուի բանկցություններ»,- ասում է սոցապ փոխնախարարը։

Մեր հարցին, թե որքանով կարող են բանակցություններն արդյունավետ լինել հայաստանյան գործազրկության բարձր մակարդակի պայմաններում, երբ աշխատողները հաճախ աշխատանքը չկորցնելու համար ստիպված են լինում համակերպվել գործատուի առաջադրած բոլոր պայմաններին ու պահանջներին, Թադևոս Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Սա չի նշանակում, որ այս դեպքում պետությունը պետք է ամբողջ կարգավորումը կատարի։ Դա շուկայական կարգավորմանը հարիր չէ, և բերում է որոշ դեպքերում ոչ ֆորմալ, ստվերային վարձատրության։ Մենք չենք կարող հերքել, որ մեր երկրում կա ոչ միայն ստվերային զբաղվածություն, այլև ստվերային վարձատրություն»,- ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուր կոշտ կարգավորում բերում է ստվերային պայմանավորվածությունների։ Այս մտայնությամբ էլ օրինագծի հեղինակները աշխատողին հավելավճարներ վճարելու հարցը թողել են գործատուի խղճին։

© Sputnik / Nelli DanielyanԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյան
Тадевос Аветисян - Sputnik Արմենիա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյան
Նոր օրենքով գործատուի խղճին է թողնված նաև վտանգավոր ու առողջության համար վնասակար պայմաններում աշխատողին վճարվող հավելումների չափը։

Եթե գործող օրենսգրքով սահմանված են վտանգավոր և առանձնապես վտանգավոր աշխատանքների ու մասնագիտությունների ցանկերը, որոնք պահպանվել են դեռևս ԽՍՀՄ տարիներից, ապա նոր օրենքի նախագծից դրանք հանվել են։

Օրինագծի հեղինակների համոզմամբ` վտանգավորը ոչ թե աշխատանքն է, այլ դրա պայմանները։ Օրինակ, եթե գրասենյակում +40-ից բարձր ջերմաստիճան է, նույնիսկ գրասենյակային աշխատանքը կարող է համարվել վտանգավոր։

«Աշխատողները պետք է աշխատեն անվտանգ պայմաններում, որոնք պետք է ապահովի գործատուն։ Իսկ այն բացառիկ դեպքերում, երբ պրակտիկորեն դա անհնար է (օրինակ` եթե դրսում — 40 կամ 40 աստիճանից բարձր ջերմաստիճան է, կամ հանքերում աշխատողների համար), գործատուն աշխատողին պետք է լրացուցիչ արձակուրդ տա, ընդմիջումներ և կողմերի համաձայնությամբ` հավելավճար։ Անթույլատրելի է, որ աշխատանքային պայմանները վատը լինեն, և մենք աշխատողի առողջության կորուստը փոխհատուցենք գումարով։ Գործատուն պարտավոր է աշխատանքային անհրաժեշտ պայմաններ ապահովել, և միայն դրա անհնարինության դեպքում լրացուցիչ հավելումներ վճարել»,- ասաց Ավետիսյանը։

Եվ այս դեպքում ևս հավելավճարի չափը որոշվելու է գործատուի ու աշխատողի բանակցությունների միջոցով։

Նշենք, որ գործող օրենքով վտանգավոր պայմաններում աշխատողներն ստանում են աշխատավարձի 30%-ի չափով հավելավճար, առանձնապես վտանգավոր պայմաններում աշխատողները` աշխատավարձի 50 %-ի չափով։

Իսկ աշխատանքային նոր օրենսգրքով, օրինակ, եթե աշխատավայրում մութ է, տոթ է, շոգ է կամ ցուրտ, կամ աղմուկի ու ձայնի մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը, գործատուն կարող է ոչ թե հավելավճար տալ առողջությանը պատճառած վնասի համար, այլ տրամադրել լրացուցիչ հանգստի, ընդմիջման ժամանակ, լրացուցիչ արձակուրդ։

Ինչ վերաբերում է ամենամյա արձակուրդին, նոր նախագծով, եթե գործատուն աշխատողին չտրամադրի օրենքով սահմանված արձակուրդը, ապա պարտավոր է լինելու ժամկետանց յուրաքանչյուր օրվա դիմաց տուգանքներ վճարել նրան։

Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Ո՞վ շահեց եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից

Աշխատանքային նոր օրենսգրքի նախագծի ընդունումից հետո Հայաստանում կարող է փոխվել նաև նվազագույն աշխատավարձի չափը։ Օրենքի նոր նախագիծը նախատեսում է նվազագույն աշխատավարձերի տարբերակված մոտեցում։ Մեկնաբանելով օրինագծի այս դրույթը` աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի չափը կարող է տարբեր լինել` կախված թե տնտեսության որ ճյուղում է աշխատում տվյալ աշխատակիցը, աշխատավայրը որ բնակավայրում է, ինչ մասնագիտություն ունի։ Առանձին չափ կարող է սահմանվել նաև առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործողների համար։ Բայց ցանկացած դեպքում այն չի կարող ներկայիս 55 000 դրամից ցածր լինել։

Աշխատանքային նոր օրենսգրքի նախագիծն այժմ քննարկվում է կառավարությունում։ Գործադիր մարմնի հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի ԱԺ։

Նախատեսված է, որ խորհրդարանի հաստատումից հետո այն ուժի մեջ կմտնի 2019թ-ի հունվարի 1-ից։

Լրահոս
0