Վիտալինայի գաղտնի մտադրությունը Սողոմոնյանն ու Մազուրը ջրի երես հանեցին

© Виталина Цымбалюк-Романовская/FacebookАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժողովրդական արտիստի հայ ընկերը Վիտալինայի հետ պայքարի մեջ է մտել իր կամքին հակառակ, սակայն բացահայտել է Ջիգարխանյանի նախկին կնոջ բոլոր մտադրությունները։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Ռուսական նոր սենսացիաներ» հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես է Վիտալինան հայտնվել արտիստի կյանքում։

Ջիգարխանյանի ընկերոջ խոստովանությունն իսկական անակնկալ եղավ մամուլի համար. ավելի վաղ Սողոմոնյանն իր պատվից ցածր էր համարում Վիտալինայի հետ կռվի մեջ մտնելը։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանը մինչև կոկորդը խրվել է դատական քաշքշուկի մեջ. Վիտալինան չի նահանջում

Սակայն մամուլում ծավալված կոնֆլիկտի ֆոնին Սողոմանյանը որոշեց սատարել ընկերոջն ու պատմել ողջ ճշմարտությունը Ցիմբալյուկի մասին։

«Նա Մոսկվա ժամանեց, խնդրեց, որ իրեն թատրոն վերցնեն, հիշում եմ` Արմեն Բորիսովիչն ինձ հարցրեց` գուցե ես կարողանամ նրան որևէ պաշտոն տալ, սակայն ես ոչինչ չունեի։ Նա Վիտալինային իր թատրոն վերցրեց», – նշել է Սողոմոնյանը։

Նրա խոսքով` Վիտալինան անմիջապես ինտրիգներ սկսեց։ Շիկահեր օրիորդը Ջիգարխանյանին տրամադրեց առաջատար դերասանների դեմ` հասնելով վերջիններիս աշխատանքից հեռացմանը։

Ջիգարխանյանին հասնելով` Վիտալինան ցանկացավ մայրաքաղաքում սեփական անկյունն ունենալ։ Նա ուղղակիորեն խնդրեց դերասանին բնակարան գնել և իր անունով ձևակերպել։

Սակայն կոնֆլիկտի գլխավոր կետը ամենևին էլ Ջիգարխանյանի հաշվին հարստանալու Ցիմբալյուկի ցանկությունը չէր, այլ նրա ցանկությունը ղեկավարել թատրոնը։

«Թատերաշրջանի վերջն էր, Վիտալինան այն ժամանակ խոստացավ, որ կհանի այդ ներկայացումը։ Շատ եմ ափսոսում, որ հաշտեցրի նրանց։ Ամբողջ տարին նրանք այդ ներկայացումը Արմեն Բորիսովիչից թաքուն էին խաղում։ Ամեն անգամ, երբ նա գալիս էր, աֆիշաները հանվում էին։ Երբ նա իմացավ, որ ներկայացումն ընթանում է, շոկի մեջ ընկավ», – հայտնել է Սողոմոնյանը։

Ջիգարխանյանի ընկերոջ խոսքով` նման իրավիճակ կրկնվեց նաև մեկ այլ բեմադրության հետ կապված, և հենց այդ ժամանակ արտիստը խնդրեց իրեն տանել տանից։

Ավելի վաղ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ընկերուհի ներկայացող Էլինա Մազուրն իր հերթին պատմել էր Վիտալինայի հետ շփվելու իր փորձի մասին։ Մազուրը Վիտալինայի մամուլի ասուլիսին ակնոցով և կեղծամով էր ներկայացել, և նրան մի քանի սադրիչ հարցեր ուղղել` բացահայտելով սուտը։

Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի տասնմեկ ընկերներից պատասխան են պահանջում. Վիտալինան անցնում է գրոհի

«Նախազգուշացնում եմ, որ այս միջոցառումը ֆարս է։ Այս երկու տիկնայք (Վիտալինան և նրա փաստաբանը – խմբ.) որևէ բանի պատասխանել չեն կարող։ Արմեն Բորիսովիչի նկատմամբ հետապնդման ֆարսը նույնպես շարունակվում է», – բղավեց դահլիճից Մազուրը։

Դրանից հետո Վիտալինայի նախկին ընկերուհուն դուրս հանեցին դահլիճից և «անշառ» հարցերով մամուլի ասուլիսը շարունակվեց։ Իսկ Մազուրը անցավ ժողովրդական արտիստի կողմը և բացահայտեց Ջիգարխանյանին վարկաբեկելու վերաբերյալ Վիտալինայի բոլոր ծրագրերը։

Այժմ Էլինա Մազուրի ցուցմունքների շնորհիվ Ջիգարխանյանի նախկին կինը դեռ երկար ստիպված կլինի դատական ատյաններով թափառել։

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0