Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Համայն Ռուսիո Պատրիարքին

© Sputnik / Karen YepremyanКатоликос Гарегин II
Католикос Гарегин II - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է, որ Աստված խաղաղ և անվրդով պահի և պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 12 Փետրվար — Sputnik. Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանը։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին՝ Ան-148-ի կործանման կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

«Հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը՝ Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և Սուրբ Հոգու մխիթարություն շնորհել նրանց բարեկամներին», — նշել է Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է, որ Աստված խաղաղ և անվրդով պահի և պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին։

Լրահոս
0