ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ։
«Հոր պարտականությունները, երբ մայրն աշխատում է հանգստյան օրերին», — լուսանկարին կից գրել է նա։
Օլիմպիա Օհանյանի նուրբ դեմքը հիացրել է հայ գործարարի բաժանորդներին։ «Ինչ լավիկն է», «տեսածս ամենահաճելի դեմքն է», «հիանալի ընտանեկան լուսանկար է», «հորն է նման», «հայրն էլ, դուսրտն էլ գեղեցիկ են»։
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դստեր ծնվելուց հետո առաջին պաշտոնական խաղն է անցկացրել։ Նա հանդես է եկել Ֆեդերացիայի Գավաթի ժամանակ Նիդեռլանդների հավաքականի դեմ։ Ամերիկյան թիմին չի հաջողվել հաղթել, սակայն Ուլյամսի հավաքականն անցել է մրցաշարի հաջորդ փուլ։
Ուիլյամսը թենիսի կորտ դուրս չէր գալիս 2017 թվականի հունվարին Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո։
Նշենք, որ 2017թ-ի սեպտեմբերի 1-ին Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։