Տաք եղանակն առաջիկա օրերին կպահպանվի. եղանակի տեսություն

© Sputnik / Taguhi AslanyanВелосипед с хлебом
Велосипед с хлебом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները խոստանում են` հանրապետության տարածքում առանց տեղումների, տաք եղանակ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` առաջիկա օրերին հանրապետության տարածքում առանց տեղումների տաք եղանակ կլինի։ Ջերմաստիճանն էականորեն չի փոխվի։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոմետը»։

Ծառայության տվյալներով` այսօր օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև փետրվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը նաև Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն։ Իսկ 15-17-ը նորից արև կշողա։

Այսօր՝ փետրվարի 13-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 13-15 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։

Լրահոս
0