Քիմ Քարդաշյանն ապշեցրել է երկրպագուներին 11 տարվա վաղեմության լուսանկարով

© AFP 2023 / ANGELA WEISSКим Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը փորփրել է իր արխիվներն ու երկրպագուներին հետաքրքիր լուսանկար ցույց տվել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 11 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել։

Քարդաշյանը լուսանկարում դիսնեյական արքայադստեր Ալադինի ընկերուհու` Ժասմինի կերպարով է ներկայանում։

«Գտել եմ 2007 թվականի լուսանկարը։ Սա իմ վարած առաջին միջոցառումն էր։ Երեկոյի թեմատիկան արքայադուստրներն էին», — լուսանկարը մեկնաբանել է Քիմը։

Նա հայտնել է նաև, որ առաջին ակումբը, որտեղ նրան վստահել են միջոցառում վարել, Լաս Վեգասի շքեղ Թաո հաստատությունն է եղել։

 

Երկրպագուները վստահեցրել են, որ նա արդեն արքայադուստր չէ, այլ թագուհի։ Մյուսները խնդրել են Քիմին մանկական ու պատանեկան լուսանկարներ ավելի հաճախ հրապարակել։

Մեկն էլ նույնիսկ գրել է, որ լուսանկարն ապշեցնող է, քանի որ տասը տարվա վաղեմություն ունեցող լուսանկարում արտահայտվում է Քիմի ամբողջ «էթնիկությունը»։ Շատերն անդրադարձել են Քիմի բնական գեղեցկությանը, քանի որ 2007 թվականի լուսանկարում նա դեռ չէր հասցրել մի շարք վիրահատություններ անել (քթի, այտոսկրերի, դեմքի ձևի և այլն)։

Семья Кардашьян - Sputnik Արմենիա
Նրանք վերադարձել են. Քիմ Քարդաշյանն ու «սուպեր մաման» սենսացիոն հայտարարություն են արել

Հաղորդավարուհու երկրպագուները մտահոգվել են` տեսնելով Քիմին «մարդկային կերպարանքով»։ Ոմանք նույնիսկ Քիմի դեմ են դուրս եկել` պլաստիկ վիրաբուժությունների հանդեպ անառողջ սեր քարոզելու համար։

Քիմ Քարդաշյանը հայտնի ֆոտոմոդել է, դերասանուհի և հաղորդավարուհի, ծնվել է Լոս Անջելեսում 1980 թվականի հոկտեմբերի 21-ին։

Քարդաշյանների ընտանիքը (Keeping Up with the Kardashians) ճանաչում է ստացել ամերիկյան ռեալիթի շոուի շնորհիվ։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերին E! հեռուստաալիքի եթերում։ Շոուի գլխավոր հերոսներն են Քրիս Ջեները, Բրյուս Ջեները (այժմ` Քեյթլին), Քորթնի Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը, Քիմ Քարդաշյան-Ուեսթը, Ռոբ Քարդաշյանը, Քենդալ Ջեները և Քայլի Ջեները։

Լրահոս
0