Ի՞նչ կապ ունեն Դինա Ակոպովնան և Գոռ Վարդանյանը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է տեսել Դինա Ակոպովնայի և Գոռ Վարդանյանի միջև։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ժամանակին էլ նրան հարցաքննել էին ՀՀ ԱԱԾ-ում նման մի քրեական գործի շրջանակներում: ԵՎ որ ամենահետաքրքիրն է՝ Դիաննա Ակոպովնան կապ ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ. ժամանակին եղել է «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարը և ԱՄՆ-ում գործունեություն է ծավալել՝ ունենալով Վարդանյանի հովանավորությունը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդը» դիմել է Գոռ Վարդանյանին, որը փորձել է խուսափել հարցին պատասխանելուց` ասելով. «Ես ի՞նչ կապ ունեմ»:

Լրահոս
0